Կորոնավիրուսային իրավիճակը դարձյալ սրվել է. վարչապետն առաջարկում է խստացնել հսկողությունը

24.09.2020 12:15
1084

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի որևէ թիվ չի փոխել։ Այն, ինչ գիտեն կառավարության անդամները, գիտեն ՀՀ քաղաքացիները։

 Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում դարձյալ սրվել է։ Կառավարության այսօրվա նիստում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ վերջին մեկ օրում ՀՀ–ում գրանցվել է 374 նոր դեպք`3913 հետազոտությունից։

Փաշինյանն այս վիճակագրությունը վերագրում է մարդկանց շարժի ավելացման հետ` հավելելով, որ վարչական վերահսկողություը պետք է խստորեն իրականացվի, այդ թվում` տուգանքները։

«ՀՀ կառավարությունն այս առումով խիստ թափանցիկ է։ Մենք որևէ թիվ այս ընթացքում չենք փոխել։ Այն, ինչ գիտենք մենք, գիտեն ՀՀ քաղաքացիները»,– ասաց վարչապետը։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ ներկա վիճակագրության պայմաններում հիվանդանոցային կարողությունների ավելացման անհրաժեշտություն չի առաջանում։ Նրա խոսքով` 1230 սովորական ու 170 վերակենդանացման մահճակալների 30%-ն այս պահին ազատ են։

«Մոտ 20 բուժհաստատություններից կորոնավիրուսի բուժմամբ այս պահին դրությամբ զբաղվում են 5-ը»,– ասաց նախարարը` հայտնելով, որ անհրաժեշտության դեպքում ամբողջ ռեսուրսը` 2800 սովորական ու 300 վերակենդանացման մահճակալով, դարձյալ կարող է գործի դրվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48251 դեպք, որոնցից 43266-ն առողջացած, 945-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 272 235 թեստավորում:

Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 945–ի։ Ընդհանուր առմամբ, ևս 292 պացիենտ է մահացել, որոնց մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40