Կորոնավիրուսի ախտորոշիչ թեստեր՝ Կապանի բժշկական կենտրոնին

14.04.2020 13:26
1184

«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը ձեռք է բերել նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշիչ 2019-nCOV IgG/IgM ռապիտ թեստեր, որոնք անհատույց տրամադրվեց Կապանի բժշկական կենտրոնին՝ անհրաժեշտության դեպքում դրանք կիրառելու թե համայնքի բնակիչների և թե մեր աշխատակիցների համար:
Բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանի խոսքով, արագ թեստերի օգնությամբ հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը: Այն ապահովում է 92 տոկոս ճշգրտություն և անհայտ հիվանդի դեպքում, որը դեռևս պարզ չէ, որ օջախից է ներգրավվել, հիվանդանոց կամ պոլիկլինիկա դիմելու դեպքում առաջնահերթ կկատարվի թեստավորում ու հնարավոր կասկածի առկայության դեպքում կարվի այլ հետազոտություններ՝ կանխելով հնարավորինս շատ թվով մարդկանց ներգրավվածությունն ու վարակվելու ռիսկերը: Թեստերը հասանելի են լինելու Կապանի պոլիկլինիկայում և հիվանդանոցում, որոնք անվճար կիրականացվեն վարակի ախտանիշ ունեցող բնակիչներին:
Ընկերությունն ախտորոշիչ թեստեր հանձնեց նաև «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ին: Ընկերությունն աշխատանքներ է տանում նոր թեստերի ձեռքբերման գործում, որոնք կրկին անվճար կտրամադրվեն բժշկական կենտրոնին:
Արդեն մեկ ամիս է, «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության ղեկավարության ուշադրության կենտրոնում է հանրային առողջությունն ու աշխատակիցների անվտանգության պահպանումը, որին ուղղված ընկերությունը իրականացնում է տարատեսակ ծրագրեր Կապան համայնքում : Ընկերությունն այս ամիսներին արդեն նախատեսված մի շարք ծրագրեր է հետաձգել, ամբողջ կենտրոնացումն ուղղելով կորոնավիրուսի կանխարգելմանը:
Այս օրերին ընկերության աշխատակիցները կացարանների բարեկարգման աշխատանքներ են իրականացրել նաև ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների համար, ովքեր ծառայությունից հետո, հաշվի առնելով նրանց աշխատանքի առանձնահատկությունը և շփման ծավալները ՝ իրենց ընտանիքների անվտանգությունը ապահովելու և հնարավոր վարակը չտարածելու համար, ժամանակավորապես կապրեն այդ կացարաններում:
Մենք վստահ ենք, որ համատեղ ուժերով շուտով հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակահատվածը:
Առողջ եղեք:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40