Կորոնավիրուսի հետ կապված Beeline-ը փակում է իր բոլոր գրասենյակները և երկարաձգում է վճարումները

16.03.2020 14:27
1298

Հայաստանում Beeline-ը հայտարարում է, որ մարտի 17-ից կփակվեն ընկերության բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակները, բացի Ազատության 24/1 հասցեում գտնվող գրասենյակից, որը կաշխատի ամեն օր՝ 9:00 մինչև 18:00-ը: Այս պահին նախատեսվում է, որ գրասենյակները կսկսեն իրենց գործունեությունը ապրիլի 1-ից, որի մասին կտեղեկացնենք հավելյալ:

Նշենք նաև, որ ընկերությունը մեկ ամսով հետաձգում է հետվճարային բաժանորդների, ինչպես նաև բոլոր COMBO փաթեթների վճարումները:
 
Տեղեկացնում ենք նաև, որ ողջ Հայաստանի տարածքով կգործի SIM քարտերի և հեռախոսների անվճար առաքում, որոնք կարելի է ձեռք բերել E-shop-ի միջոցով` beeline.am/eshop
Հիշեցնենք նաև, որ հաճախորդների համար նույնպես ստեղծված են բոլոր հնարավորություններն՝ անհրաժեշտ կարգավորումներն ու սպասարկումն առցանց ստանալու համար.

Beeline բջջային և ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել այստեղ՝ beeline.am/hy/payment/ կամ BeeMoney հավելվածով` beeline.am/hy/beeline-applications/2/

Հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել MyBeelineArmenia հավելվածով`beeline.am/hy/beeline-applications/1/

Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի օնլայն հարթակին:

 

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40