Կորոնավիրուսով են վարակվել զբոսաշրջային միկրոավտոբուսի բոլոր ուղևորները

25.09.2020 16:43
2186

Վարակված ուղևորներից մեկն էլ հասցրել է հոգեհանգստի մասնակցել և այնտեղ էլ վարակը տարածել։

 Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը որոշակիորեն կանխատեսելի էր սեզոնային առումով և նաև սահմանափակումների վերացման հետևանքով։ Այսօր կայացած ասուլիսում նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

Նրա խոսքով՝ հիմա բազմամարդ հարսանիքներ, սգո արարողություններ են անցկացվում։ Հակահամաճարակային կանոնները հավուր պատշաճի չեն պահպանվում, ինչն էլ վարակակիրների թվի ավելացման է բերում։

Վերջերս էլ կորոնավիրուսով վարակման դեպք էր գրանցվել տուրի ընթացքում. Տաթևի վանք ուղևորության ընթացքում զբոսաշրջային միկրոավտոբուսի բոլոր ուղևորները վարակվել էին, հետո էլ վարակի փոխանցման աղբյուր դարձել։

«Նրանցից մեկը գնացել էր հոգեհանգստի, և այնտեղ նույնպես վարակել էր։ Եվ հիմա մենք խնդիր ունենք Սիսիանում»,- նշեց Լուսինե Պարոնյանը՝ հավելելով, որ բոլոր կոնտակտավորներն ինքնամեկուսացված են։

Նա քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորեց զգոն ու պատասխանատու լինել։



armeniasputnik.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22