Կորոնավիրուսով վարակվածների մեծ մասի առողջական վիճակը բավարար է. Արսեն Թորոսյան

22.03.2020 19:23
1129

Կորոնավիրուսով  վարակված և ՀՀ հիվանդանոցներում գտնվող անձնանց մեծ մասի առողջական վիճակը բավարար է, և միայն 14-ի մոտ է գրանցվել թոքաբորբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«190 հաստատված հիվանդների մեծ մասի առողջական վիճակը բավարար է, լուրջ առողջական խնդիրներ չունեն։ Միայն 14-ի մոտ կա թոքաբորբ, և նրանցից 6-ի մոտ կա այնպիսի վիճակ, որ կարիք ունի ինտենսիվ թերապիայի։ Նրանք գտնվում են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն թոքերի արհեստական շնչառություն նրանց չի արվում։ Այս 6 քաղաքացիների վիճակն այս պահին գնահատվում է կայուն, սակայն պահանջում է մշտական հսկողություն, ինչը իրականացվում է»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարը։

Նա մանրամասնեց, որ կորոնավիրուսային հիվանդությունը հիմնականում բարդանում է այլ քրոնիկական հիվանդություններ ունեցող և տարեց անձանց մոտ, և նշված 6 քաղաքացիների մոտ կան ուղեկցող հիվանդություններ։ Արսեն Թորոսյանը հավելեց, որ թոքաբորբ ունեցող մյուս քաղաքացիներն ստանում են սիմպտոմատիկ բուժում։ Թոքաբորբ չունեցող քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, առավելագույնը՝ ջերմիջեցնողներ, և գտնվում են բժշկական հսկողության տակ։  

«Շուտով կլրանա բազմաթիվ քաղաքացիների մեկուսացման 14-րդ օրը և նրանք, հավանաբար, կգնան իրենց առօրյա կյանքին»,- նկատեց Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսով վարակվածներին բուժող հիվանդանոցները մի քանիսն են, և այդտեղ ծավալվում են համապատասխան բժշկական ծառայություններ։

ՀՀ առողջապահության նախարարը խորհուրդ տվեց հետևել պաշտոնական լրատվությանը, հիգիենայի կանոններին և պահպանել սոցիալական հեռավորությունը, հետևել պարետատան ցուցումներին ու սահմանափակումներին, քանի որ առանց դրանց հետևելու ավելի դժվար կլինի կանխարգելել հիվանդության տարածումը։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն էլ «Ֆեսյբուք»-ի իր էջում նշել է, որ կորոնավիրուսով 190 վարակվածներից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ:

«Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են»,- ընդգծել է նա:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22