Կորցնելով Արցախը՝ կորցնելու ենք մեր ինքնությունն ու արժանապատվությունը. թեմակալ առաջնորդ

25.07.2023 22:22
693

Այսօր կանգնել Արցախի կողքին՝ կնշանակի կանգնել մեր խղճի և արդարության կողքին,կանգնել քաղաքակրթության և մարդու իրավունքների կողքին,հավատարիմ մնալ Աստծո պատգամներին:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին Ստեփանակերտում և Երևանում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքի ժամանակ ասել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Բոլորս էլ քաջատեղյակ ենք, թե ինչ է կատարվում Արցախում, ինչ խմորումներ են տեղի ունենում մեր հայրենիքի այդ սրբազան մասունքի շուրջ: Ինչպես ժամանակին Խրիմյան Հայրիկն էր բնութագրում՝ հայկական հարցը՝ ճիշտ նույն իրավիճակում ենք գտնում մենք. մի մեծ առևտուր է ընթանում, Արցախը դրված է վաճառքի,իսկ երկաթե շերեփավորներն ախորժակները սրած սպասում են իրենց պատառին: Որքան էլ խաղաղության սին հույսերի գինով հարբենք ու փորձենք մենք մեզ խաբել, դրանից իրականությունը չի փոխվի,և ինչպես խրոնիկ հարբեցողի դեպքում է լինում՝ ամեն ինչ գնալու է դեպի կործանում: Արցախը ենթակա չէ վաճառքի: Արցախը աստվածապարգև Հայաստան աշխարհի անմնացորդ մասն է: Արցախը սրբություն է: Արցախը պատմութուն է և ժողովուրդ է»,-ընդգծել է Սրբազան հայրը՝ հավելելով, որ Աստծո սիրո վրա հիմնված եղբայրասիրությունն ու հայրենասիրությունն են դառնալու այնքան անհրաժեշտ երկաթյա շերեփը:

«Այսօրվա իրականությունը գալիս է ևս մեկ անգամ մեզ հիշեցնելու,որ Արցախյան շարժումը չի ավարտվել և դեռ շարունակվում է: Այն մեզ համար պետք է դառնա հանապազօրյա հացի պես, դառնա ապրելակերպ, առաքելություն, գաղափար և պայքար: Արցախյան շարժման ընթացքին հազարավոր հայորդիներ հերոսացան,անմահացան և դարձան հզոր հոգևոր մի բանակ, որոնց հոգևոր հայացքի ներքո մենք չպիտի սխալվենք,այլ ամբողջ ազգով դառնալով մեկ միասնական բռունցք, այդ շարժումը հասցնենք իր բարի ավարտին՝ ազատ ,անկախ Արցախ:Այսօր Արցախն է հայի ինքնության և արժանաատվության շարժիչ ուժը: Կորցնելով Արցախը՝ կորցնելու ենք մեր ինքնությունն ու արժանապատվությունը»,-ասել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21