Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն

23.01.2019 16:36
1164

Կմեկնարկեն ներմարզային երթուղային ցանցը հիմնովին բարելավելուաշխատանքներ

Կոտայքի մարզպետարանում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, «Xinjiang Zheng Yi Agriculture Scienceand Technology CO.,LTD» համակարգող խորհրդի նախագահ Լի Սյենմինը,  «XinJiang TianShan Elevator Manufacturing Co.,Ltd» ընկերության խորհրդի նախագահ Ջունգ Ծիենգոն, «Higer Bus Company Limited (Suzhou)» ՍՊԸ ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան ստորագրեցին 2 հուշագրեր, որոնցով պատրաստակամություն են հայտնում համագործակցել ՀՀ Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու և ՀՀ Կոտայքի մարզպետարանի հետ համատեղ հասարակական տրանսպորտի բարելավման ծրագիր մշակելու նպատակով:

Վերելակների արտադրամասի հիմնման բուն աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարում, իսկ այս պահին կատարվում է ուսումնասիրություն՝ արտադրության համար հարմար տարածք ընտրելու նպատակով: Ծրագիրը ենթադրում է մի քանի միլիոն դոլարի ներդրում, սակայն ներդրման հստակ չափ հայտնի կլինի ֆինանսական մոդելի մշակման ուղղությամբ իրականցվող քննարկումներից հետո: Նախատեսվում է, որ արտադրամասի թողունակությունը կլինի տարեկան 2000-3000 վերելակ, որը նախատեսված է թե՛ ներքին սպառման, և թե՛ արտահանման համար: Հուշագրի ստորագրումից հետո աշխատանքային գործընթացները կմտնեն ավելի ինտենսիվ փուլ, որպեսզի արտադրությունը մեկնարկի ամենակարճ ժամկետներում: Ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզին անվճար կտրամադրվեն նաև 3 նոր վերելակներ:

Տրանսպորտային ցանցի բարելավման ծրագիրը ենթադրում է, որ գործընկեր կազմակերպությունը պատրաստակամ է տրամադրել ներմարզային տրանսպորտային համակարգի արդյունավետությանն ուղղված խորհրդակցական ծառայություններ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ աջակցել շարժակազմի թարմացմանն ու մի շարք այլ խնդիրների լուծմանը: Հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներմարզային և միջհամայնքային տրանսպորտային ցանցի  վիճակը գնահատեց «կատաստրոֆիկ վատ», քանի որ 10-ամյակներով որևէ ներդրում չի արվել, իսկ գծատեր-վարորդ արգահատելի փոխհարաբերությունները հանգեցրել են անցանկալի արդյունքների:

«Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, ով չինական երկու ընկերությունների ներկայացուցիչն է Հայաստանում, բարձր է գնահատել մարզային իշխանությունների պատրաստակամությունը՝ ունենալու արդյունավետ համագործակցություն` լինելով մշտական հասանելիության մեջ:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպման ընթացքում նշեց, որ այս համագործակցությունը դրական կանդրադառնա նաև տուրիզմի ոլորտի վրա, քանի որ չինական ընկերությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել՝ արտասահմանում աշխատակիցների հանգիստը կազմակերպելիս որպես գրավիչ երկիր դիտարկել նաև Հայաստանը և մասնավորապես՝ Կոտայքի մարզը, ասվում է մարզպետարանի հաղորդագրության մեջ:

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40