Կպահանջվեն փոխզիջումներ, կոչ եմ անում մինչև տարվա ավարտը վերջնականացնել խաղաղության պայմանագիրը. Բայդենը՝ Ալիևին

21.10.2024 18:56
684

ԱՄՆ-ն գոհ է տեսնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, ինչը կկարգավորի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները. այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները, ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում:

«Ցանկանում եմ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը, որը վերջնականապես վերջ կդնի բազմադարյա հակամարտությանը:

Խաղաղության պայմանագիրը ոչ միայն կապահովի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ամբողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, ներդրումների և կապի ավելացման համար», - ասվում է նամակում:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ այն ֆոնին, երբ COP29 միջազգային համաժողովի կապակցությամբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Բաքվի վրա, Ադրբեջանը բացառիկ հնարավորություն ունի միջազգային հանրությանն ի ցույց դնելու իր հանձնառությունը խաղաղությանը:

«Ինչպես գիտեք, խաղաղության պայմանագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի ստեղծագործական մոտեցում և փոխզիջում բոլոր կողմերից: Բայց ես վստահ եմ, որ դուք կշարունակեք հանդիպումները, և ես կոչ եմ անում այս տարի վերջնականացնել պայմանագիրը:

Ուզում եմ իմ հանձնառությունը հայտել՝ աջակցելու այս հարցին։ Իմ վարչակազմը հավատարիմ է համարձակ նախաձեռնություններին, որոնք ճանապարհ կհարթեն դեպի խաղաղություն: Իմ խնդրանքով իմ հատուկ օգնական, Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը կտեղեկացնի կոնկրետ քայլերի մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել և կպարզի ձեր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցությունների վերաբերյալ։ Հուսով եմ, կօգտվեք այս հնարավորությունից՝ տարածաշրջանի համար ընդհանուր բարգավաճման և ընդհանուր բարօրության նոր ուղի գծելու համար», - եզրափակել է Բայդենը:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40