ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՄԱՐԴՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱՆՔ

08.02.2019 17:33
1410

Կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո նոր իշխանություններն անցնելու են կառավարության կառուցվածքի փոփոխությանը, որի արդյունքում 17 նախարարությունից մնալու է 12-ը։ Այս փոփոխության անունն «օպտիմալացում» են դրել, ինչի արդյունքում հազարավոր աշխատատեղեր են կրճատվելու, մարդիկ ուղղակի մնալու են փողոցում՝ առանց աշխատանքի։ Կրճատված աշխատակիցների համար աշխատատեղ ապահովելը կառավարության առաջնահերթությունների մեջ չէ։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս փոփոխությունների նպատակը ոչ թե ֆինանսների խնայողությունն է, այլ արդյունավետ կառավարումը։

Հիշեցնենք, որ օպտիմալացման «գայթակղիչ» քայլին ցանկացել են գնալ նաեւ նախորդ կառավարություններն ու վարչապետները, բայց չեն գնացել՝ քաջգիտակցելով, որ սա կարող է սոցիալական լարում առաջացնել, քանի դեռ ազատված կադրերին նոր աշխատանքով ապահովելու երաշխիքներն ու հնարավորությունները չկան։ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների երիտասարդ նախարար Հակոբ Արշակյանի հետ զրույցից հասկացանք, որ նա առանձնապես չի անհանգստանում կրճատվող աշխատակիցների ճակատագրով․ կարեւորը՝ ինքը կշարունակի մնալ նախարար, մնացածի վրա՝ թքած։ Նրա նախարարությունը եւս փակվելու է, փոխարենը կբացվի նոր՝ բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարություն, եւ Հակոբ Արշակյանը նորից նախարար կլինի։ Երբ հարցրինք, թե ինչ է լինելու իր նախարարության ճակատագիրը, ասաց․ «Տրանսպորտի եւ ճանապարհաշինարարության մասը փոխանցվելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, եւ մեր նախարարությունում լինելու են ռազմարդյունաբերությունը, թվայնացումը, բարձր տեխնոլոգիաները։ Դրա շուրջ են քննարկումները»։

 - Դուք՝ որպես կառավարության անդամ, այս կառուցվածքային փոփոխություններին ինչպե՞ս եք վերաբերվում, քանի որ քննադատությունները շատ են։ Եթե ֆինանսներ չեք խնայելու, արդյունավետ կառավարման մասով էլ վիճելի է։

- Ֆինանսներ ենք խնայելու եւ վերաբաշխելու ենք՝ նույն ռեսուրսներով ավելի մեծ արդյունք ստանալու համար։

- Մի քանի հազար աշխատող կրճատվելու է, ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը։

- Նախ, էդ հաշվարկները որտեղի՞ց, որ մի քանի հազար աշխատող կրճատվելու է։ Մարդկանց ոչ թե կրճատելու են, այլ արդյունքի, աշխատանքի վրա հիմնված մոտեցում է ցուցաբերվելու։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք ցանկանում են այդ աշխատանքն անել, տիրապետում են այդ աշխատանքին եւ պրոֆեսիոնալ առաջ են տանում, նրանք, իհարկե, չեն գնալու, որովհետեւ մենք հենց էդպիսի մարդկանց կարիքն ունենք։ Կառուցվածքային փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հետեւյալն է, որպեսզի ավելի արդյունավետ համակարգ ստեղծվի, եւ ռեսուրսները՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, ճիշտ կիրառվեն։ Կրճատումների՝ որպես էդպիսին, նպատակ չի դրվում։ Ուրիշ բան, որ կարող է հետեւանք լինել, այն մարդիկ, ովքեր որ հայտնվել են այս կամ այն մեխանիզմով կառավարության մեջ, դուրս գան աշխատանքից։ Բայց ոչ պրոֆեսիոնալներին դա չի վերաբերում։

- Նախորդ վարչապետներն էլ էին ցանկանում այս օպտիմալացմանը գնալ, որը հանգեցնելու էր նաեւ կրճատումների, բայց գիտակցել են, որ դա ռիսկային է։

- Շատ կարեւոր է, էլի, ընդգծելը, որ օպտիմալացում՝ չի նշանակում կրճատումներ, օպտիմալացում՝ նշանակում է նույն ռեսուրսներով հասնել ավելի մեծ արդյունքի։

- Բայց դրա հետեւանքով կադրեր են կրճատվելու։

- Կրճատվելու են բոլոր նրանք, ովքեր որ չեն կատարում իրենց աշխատանքը։

- Հիմա կրճատեք այդ մարդկանց, որոնք լավ չեն աշխատում՝ առանց այս օպտիմալացման։ Ոչ թե պարգեւատրեք, այլ՝ կրճատեք։

- Նորից եմ ասում՝ մեր նպատակը կրճատելը չէ, այլ օպտիմիզացնելը։ Օպտիմիզացնել՝ նշանակում է նույն ռեսուրսներով ստանալ ավելի մեծ արդյունք։ Մնացած բաները հետեւանքներ են։

- Շատ լավ, այդ հետեւանքների մասին խոսենք, դրանք բացասական հետեւանքներ են։

- Օրինա՞կ։

- Օրինակ այն, որ բազմաթիվ աշխատակիցներ դրսում են մնալու, կորցնելու են աշխատանքը։

- Օրինակ՝ արդյոք բացասակա՞ն հետեւանք է, երբ որ մարդ ոչինչ չի անում եւ պետական բյուջեից ստանում է աշխատավարձ, այդ մարդուն աշխատանք գտնելու հնարավորություն տալը։

- Իսկ արդյոք դրակա՞ն հետեւանք է, երբ մարդ 3-4 ամիս աշխատելուց հետո ստանում է մի քանի միլիոն դրամի պարգեւավճար։

- Էդ հարցերը կտաք էդ մարդկանց։ Ես նորից եմ հարցս կրկնում՝ արդյոք նորմա՞լ է, որ մարդ աշխատանք չի կատարում եւ պետական բյուջեից ստանում է աշխատավարձ։

- Նորմալ չէ, դրա համար էլ բոլոր նրանց, որոնք վատ են աշխատում, ազատեք աշխատանքից։

- Շնորհակալություն, կհետեւենք Ձեր խորհրդին։ Նորից եմ կրկնում՝ շատ կարեւոր է, որ մենք պետական կառավարման ապարատում կարողանանք պրոֆեսիոնալների ընդգրկել, որովհետեւ ամեն մի ծախսված գումարը պետության ու քաղաքացիների միջոցներից ծախսված գումար է, որով ցանկանում ենք առավելագույն արդյունք ստանալ։ Եվ էս ամբողջ փոփոխության տրամաբանությունը հենց դրան է ուղղված։

- Հիմա Դուք պրոֆեսիոնա՞լ եք կամ ձեր թիմը։

- Դրա մասին կդատեք դուք՝ ընտրողներդ, հաջորդ ընտրություններին՝ արդյունքներից ելնելով։ Թույլ տվեք չմեկնաբանեմ։

hraparak.am

Մեղրի համայնքի բազմաթիվ բնակիչներ ծաղիկներ խոնարհեցին Եղեռնի զոհերի հիշատակն անմահացնող խաչքարին և հուշակոթողին

24.04.2026 19:09

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Երևանում Թուրքիայի դրոշի այրումը

24.04.2026 15:48

Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ

24.04.2026 15:45

Ապրիլի 24-ին հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Մակրոն

24.04.2026 15:41

Այսօր կարեւոր է ազնվորեն պատասխանել մի քանի հարցի. Արման Թաթոյանը «Միասնության թեւերի» թիմի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

24.04.2026 15:34

Էրդողանն իր ուղերձում կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը

24.04.2026 15:27

ՀՀ-ում ԵՄ նոր առաքելությունը կփորձի ազդել ԱԺ ընտրությունների արդյունքների վրա. Զախարովա

24.04.2026 15:25

Ոչ քաղաքակիրթ աշխարհը աչք է փակում. Զատուլինը` Հայոց ցեղասպանության մասին

24.04.2026 15:21

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2026 15:11

Վերդիի «Ռեքվիեմ»-ի հնչյունների ներքո մենք լռությամբ ու խոր հարգանքով ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

24.04.2026 15:08

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2026 14:39

ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ

24.04.2026 14:26