Զոհրաբ Մնացականյանը վաղը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

29.10.2020 22:35
1238

Հոկտեմբերի 30-ին` վաղը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա հավելեց` այս պահին ինքը միայն այս սպասվող հանդիպման մասին տեղեկություն ունի:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու հետաձգվեց հանդիպումը, ԱԳՆ խոսնակը նշեց. - «Փոփոխությունը պայմանավորված է իրավիճակային և լոգիստիկ որոշակի հանգամանքներով»:

Իսկ հիմա Մնացականյանը հանդիպում է անցկացնում Իրանի փոխարտգործնախարար, Արցախի հարցով հատուկ բանագնաց Աբբաս Արաքչիի հետ, ով այստեղ է ներկայացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման Իրանի ծրագիրը:

Հիշեցնենք, որ նախատեսված էր, որ այսօր կայանալու էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ժնևյան հանդիպմանը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պետք է մասնակցեին, ինչպես ձևակերպել էին՝ «քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ հանդիպումը հետաձգվել է:

Հոկտեմբերի 1-ին ԱԳՆ-ն հայտնեց, որ ետ է կանչում Իսրայելում Հայաստանի դեսպանին: Այսօր Աննա Նաղդալյանը փոխանցեց, որ դեսպանը դեռևս Հայաստանում:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40