Կրեմլում ափսոսանք են հայտնում, որ Հայաստանը «շարունակում է երկու աթոռի նստելու փորձերը»

07.05.2026 19:51
338

Երևանում նախկինի պես հավասարակշռման՝ «երկու աթոռի նստելու» քաղաքականություն են վարում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով վերջին միջոցառումները Երևանում, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս կայացած բանակցությունները:

«Այդ բանակցությունների ընթացքում բոլոր հարցերը սպառիչ պատասխան ստացան: Ցավոք, Երևանում ջանում են նախկինի պես «երկու աթոռի նստելու» քաղաքականություն վարել: Որքան երկար է հնարավոր այդ դիրքում մնալ, չգիտեմ», - ասել է Ուշակովը՝ շարունակելով. - «Բայց այդ ամենը, անշուշտ, վնաս է հասցնում մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք այնքան շահավետ են թե՛ Ռուսաստանի, թե՛ հայաստանի համար»: «Բայց ես կասեի, որ ավելի շահավետ են մեր հայ բարեկամների, քան մեզ համար», - հավելել է Պուտինի օգնականը:

Ուշակովի խոսքով՝ մասնավորապես տնտեսական զարգացման մեջ բարենպաստ իրավիճակը «կապված է մեր երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացման, մասնավորապես՝ ԵվրԱզԷՍ-ի շրջանակում Հայաստանի փոխգործողության հետ»:

azatutyun.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22