Կրթօջախի 65 տարին

06.06.2018 16:18
1315

Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի 2017-2018 ուստարվա հաշվետու համերգը նվիրված էր դպրոցի հիմնադրման 65-ամյակին: Կրթօջախի մուտքի մոտ փողային նվագախումբը մեղեդիներ էր հնչեցնում՝ ստեղծելով տոնական մթնոլորտ: Մինչեւ հաշվետու համերգը սկսվելը դպրոցի տնօրեն Լիլիա Վարդանյանը համառոտ անդրադարձ կատարեց կրթօջախի անցած ուղուն: Կապանի անդրանիկ երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1952-ի հոկտեմբերի 6-ին, այն ժամանակների համար դա մեծ իրադարձություն էր, քանզի Զանգեզուրի տարածաշրջանում սկզբնավորվեց դեռահասների գեղագիտական, նախեւառաջ երաժշտական դաստիարակության գործը: Նորաբաց դպրոցի առաջին տնօրենը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Թորոս Լավչյանն էր, առաջին դաշնամուրային դասատուն՝ Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի շրջանավարտ Էլեոնորա Խաչատրյանը: 

1953-ից կրթօջախի մանկավարժական կազմը համալրվեց նոր ուսուցիչներով՝ Անժելա Հակոբյան (տեսական առարկաներ), Սուրեն Մարդանյան (ջութակ), Գառնիկ Խաչատրյան (ժողովրդական գործիքներ), Վոլոդյա Կուրղինյան (ջութակ), ով 1958 թվականին նշանակվեց դպրոցի տնօրեն, 1966-ին դպրոցի տնօրեն է նշանակվել կոնսերվատորիայի շրջանավարտ, դպրոցի նախկին սան Ռոմեո Նահապետյանը, ում պաշտոնավարության 27 տարվա ընթացքում դպրոցը հասավ լուրջ հաջողությունների, կապեր հաստատվեցին Լենինգրադի, Մոսկվայի, Տալլինի երաժշտական դպրոցների հետ, համերգային ծրագրերով հանդես եկան այդ քաղաքներում՝ դրսեւորելով կատարողական բարձր մակարդակ: 

1993թ. դպրոցի տնօրեն նշանակվեց Ռուզաննա Ավանեսյանը: Դժվարին ժամանակներում նա ղեկավարեց կրթօջախը՝ մութ ու ցուրտ տարիներ: Սակայն կոլեկտիվը նրա ղեկավարությամբ պատվով դուրս եկավ այդ դժվարին կացությունից, դեռ ավելին՝ մասնակցելով մի շարք մրցույթ-փառատոների՝ ունեցավ լուրջ հաջողություններ:  

Հիմնադրման տարվանից մինչեւ այժմ դպրոցը տվել է երեք հազարից ավելի շրջանավարտ, որոնցից ոմանք ուսումը շարունակել են Լենինգրադի եւ Մոսկվայի երաժշտանոցների ասպիրանտուրայում: Բանախոսը թվարկեց դպրոցի լավագույն մանկավարժների եւ սաների անունները: Նաեւ նրանց, ովքեր հաջողության են հասել երաժշտական մրցույթ-փառատոներում, նաեւ միջազգային: 1996-ին «Իմ անկախ հանրապետությունը 5 տարեկան է» մրցույթ-փառատոնում հաղթող ճանաչվեց դպրոցի երգչախումբը (ղեկավար՝ Ռուզաննա Ավանեսյան):

2002թ. դեկտեմբերի 5-ին դպրոցի հիմնադրման 50-ամյակի առթիվ Կապանի քաղաքապետարանի որոշմամբ դպրոցը կոչվեց Արամ Խաչատրյանի անվամբ:  2007թվականից Գյումրիում կազմակերպվող «Վերածնունդ» ամենամյա փառատոնից (2009-ից դարձավ միջազգային) դպրոցի լավագույն սաները պարբերաբար վերադառնում են մրցանակներով: 

Դպրոցի պատմությունը ներկայացնելուց հետո Լիլիա Վարդանյանը «Վերածնունդ» միջազգային 10-րդ փառատոնի մրցանակներ հանձնեց դպրոցի աշակերտներ Մարտա Հայրապետյանին, դաշնամուր (դասատու՝ Էլեոներա Աղավելյան) եւ Գեւորգ Իրիցյանին, ձայնի պահպանման բաժին (դասատու՝ Անուշ Դավթյան):

Այնուհետեւ կրթօջախի սաները եւ մանկավարժները հանդես եկան համերգային ծրագրով, որը սկսվեց դպրոցի երգչախմբի եւ ջութակահարների համույթի կատարումներով: Ապա հնչեցին Առնո Բաբաջանյանի, Շոստակովիչի, Վեսնյակի, Շոպենի, Վեբերի, այլ նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ: Դպրոցի սաների կատարումները որոշակի պատկերացում տվեցին նրանց կատարողական կարողությունների մասին: Համերգը եզրափակվեց դպրոցի «Զանգեզուր» դհոլահարների համույթի ելույթով: Այնուհետեւ հնչեցին շնորհավորանքներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ  

Լուսանկարների հեղինակ՝ Մարիամ Սարգսյան 

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10