Կտրոններով ապրանքատեսակներն իրացվում են Տեղեկատվական շտաբի հրապարակած գներին համապատասխան. Հանձնաժողով

24.02.2023 16:41
902

Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացվող դիտանցման արդյունքների համաձայն՝ կարելի է եզրակացնել, որ կտրոններով իրացվող ապրանքատեսակների իրացման գները կիրառվում են Արցախի տեղեկատվական շտաբի կողմից հրապարակված ապրանքատեսակների իրացման գներին համապատասխան, և ապրանքները բնակչության կողմից ձեռք են բերվում (բերվել) ըստ անհրաժեշտության: 

Այս մասին «Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից՝   հավելելով, որ  իրականացված դիտանցումների ընթացքում ապրանքատեսակների իրացման գների բարձրացումներ չեն արձանագրվել:

«Երկու ամսից ավել է, ինչ շրջափակման մեջ ենք և իրավիճակով պայմանավորված՝ ամենօրյա ռեժիմով շարունակվում  են իրականացվել դիտանցումներ՝ առևտրային օբյեկտներում գնագոյացումը վերահսկելու նպատակով»,-մանրամասնեց վարչության պետը:

Նրա խոսքով՝ տնտեսավարող սուբյեկտները պահպանում են պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների իրացման համար 15 %-ի չափով վերադիրը: Այն  տնտեսավարող սուբյեկտները, որոնք ներկա ժամանակահատվածում կիրառում են գնի չհիմնավորված բարձրացում, որակվում է որպես անբարեխիղճ վարքագծի դրսևորում և տվյալ սուբյեկտները օրենքով սահմանված կարգով ենթարկվում են պատասխանատվության:

Այս ընթացքում Հանձնաժողովի կողմից 13 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ հարուցվել է  վարչական վարույթ՝  մի շարք ապրանքատեսակների իրացման բարձր գներ կիրառելու համար:

Հանձնաժողովից նշել են՝   քանի որ ոչ  բոլոր ապրանքատեսակներն են ձեռքբերվում Արցախի Հանրապետության գյուղաջակցության հիմնադրամի կողմից, արհեստական գնաճից խուսափելու համար, ուստի հորդորում են  տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ ապրանքատեսակները առանց հիմնավոր փաստաթղթերի ձեռքբերումից և իրացումից, իսկ արդեն առկայության դեպքում էլ՝ կամ հանել վաճառքից, կամ իրացնել  նախաշրջափակման գներով:

https://artsakhpress.am/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22