Նշվեց հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը

06.12.2023 12:14
1220

Հաշմանդամություն ունեցող անձանց օրը՝ դեկտեմբերի 3-ը (Հայաստանում նշվում է 1992 թվականից) ևս մեկ առիթ է բարձրաձայնելու այդ անձանց  հիմնախնդիրները, նրանց՝ հասարակության լիիրավ անդամ դարձնելու հարցերը։

Պիտի փաստել, որ այս ոլորտում տակավին լուրջ անելիքներ կան, մանավանդ, նրանց ջերմությամբ շրջապատելու,  աշխատանքի տեղավորելու, հանապազօրյա հոգսերը հոգալու, բուժվելու և այլն։

Ինչևէ, օրվա խորհրդին պատշաճող միջոցառում տեղի ունեցավ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում։ Կրթօջախի նախասրահում առանձին սեղանների վրա ցուցադրված էին խառատների, խոհարարների, կարպետագործների աշխատանքները, փոքրիկ նկարիչները հանպատրաստից նկարներ էին անում, իսկ շնորհալի պարուհիները հյուրերին դիմավորեցին պարային կատարումներով։

Հիմնական միջոցառումը կրթահամալիրի դահլիճում էր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ ուղերձը հրապարակեց կրթահամալիրի տնօրեն Մարինե Ղազարյանը։

Իրողությունն այն է, որ կրթահամալիրում սովորում է կրթության առանձնահատուկ կարիքներ  ունեցող 87 աշակերտ, որոնց ուսուցումն իրականացվում է անհատական ուսուցման պլանով։ Իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով հմտանում է ևս 68 սովորող՝ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններով՝ խառատ, եռակցող, վարսահարդար, խոհարար։ Կրթահամալիրի սաները «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» փառատոնից  վերադարձել են հատուկ մրցանակով և հուշանվերներով։ Այնուամենայնիվ, սովորողների ֆիզիկական թերապիան արդյունավետ կազմակերպելու համար մարզադահլիճը և նիստերի դահլիճը կարիք ունեն վերանորոգման և պատշաճորեն կահավորման։

Պաշտոնական մասից հետո կրթահամալիրի սաները հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով, փոքրիկ բեմադրությամբ, բարձրաձայնեցին համամարդկային արժեքներ արտացոլող ասույթներ։

Ուսումնադաստիարակչական գործընթացը սովորողների կարիքներին համապատասխան կազմակերպելու համար ծնողական խորհրդի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին կրթահամալիրի տնօրենին և աշխատակիցներին։

Ամենավերջում ներկաներին բարեմաղթանքներ հղեց Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը։

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02