Կյանքից հեռացել է մեր ազատամարտի փառապանծ հրամանատարներից ևս մեկը՝ Համլետ Մկրտչյանը

22.12.2025 11:55
4504

Մահը վրա է հասել 2025 թ․ դեկտեմբերի 22-ի վաղ առավոտյան։

Համլետ Արշավիրի Մկրտչյանը ծնվել է 1947 թ․ մարտի 8-ին Գորիս քաղաքում, ծառայողի ընտանիքում։

1963-64 ուսումնական տարում ավարտել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը։

1977 թ․  ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի մաթեմատիկայի ֆակուլտետը և այն ավարտել 1981 թվականին։

1982 թ․ աշխատանքի է անցել Գորիսի սարքերի գործարանի Խնձորեսկի մասնաճյուղում՝ արտադրության պետ։

1988 թվականից Գորիսի տրիկոտաժի արտադրական միավորման Վերիշենի ֆաբրիկայի տնօրենն էր։

1990 թվականին ընտրվել է ՀՀ առաջին գումարման ժողպատգամավորների Գորիսի քաղխորհրդի պատգամավոր։

1991 թ․ հունվարի 21-ին՝ հանրապետության կառավարության առաջարկությամբ և ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության համաձայնությամբ, Համլետ Մկրտչյանը նշանակվել է կառավարության լիազոր  ներկայացուցիչ Գորիս քաղաքում՝ քաղխորհրդի նախագահի իրավունքներով՝ այդ պաշտոնը վարելով շուրջ երկու տարի։

1997-98 թթ․ եղել է Մեղրիի մաքսային ծառայության պետ, Սյունիքի տարածքային մաքսային վարչության պետի տեղակալ։

1999 թվականին Համլետ Մկրտչյանն ընտրվել է Գորիսի քաղաքապետ, ապա գլխավորել Գորիսի տարածքային էլեկտրացանցը։

2002-2004 թթ․ Սյունիքի մարզպետի խորհրդականն էր։

Թեև տարբեր պաշտոններ է վարել, բայց եղել և մինչև կյանքի վերջ հանրային ընկալման մեջ մնացել է իբրև կենդանի խորհրդանիշ հայոց Արցախի համար մղված պայքարի։ Վայելում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանի վստահությունը, համակրանքը։

1988-ից Արցախյան շարժման Սյունիք–զանգեզուրյան թևի կազմակերպիչներից էր, Գորիսի շրջանի պաշտպանության խորհրդի նախագահը, ինքնապաշտպանական առաջին ջոկատների կազմակերպիչը Գորիսի տարածաշրջանում։

Ակտիվ մասնակցություն է ունեցել Հայոց ազգային բանակի ձևավորմանը։ Ինքն էր հանրապետության ՆԳ նախարարությանը կից ստեղծված հատուկ գնդի գորիսյան վաշտի առաջին հրամանատարը։

Որպես Գորիսի պաշտպանության խորհրդի նախագահ՝ 1989-92 թվականներին կարողացավ մոբիլիզացնել տարածաշրջանի ողջ ներուժը՝ հայոց արևելյան սահմանները պաշտպանելու, սահմանամերձ և սահմանապահ գյուղերի բնակչության արժանապատվությանը տեր կանգնելու համար։

Նրա գլխավորած ինքնապաշտպանական ջոկատները բազմաթիվ մարտական սխրանքներ են գործել՝ Գորիսի արևելյան և հյուսիսային սահմաններն անառիկ պահելու համար՝ դրանով իսկ հարստացնելով հայոց ազատագրական պայքարի փառքի տարեգրությունը։

Համլետ Մկրտչյանը մեծ հեղինակություն էր վայելում Գորիսի տարածաշրջանում, ինչի համար էլ արժանացել էր Գորիս համայնքի պատվավոր քաղաքացու բարձր կոչմանը:

Աչքի էր ընկնում մարդկային վեհ հատկանիշներով, ընկերասիրությամբ, հայրենի եզերքին անմնացորդ նվիրվածությամբ։

Ցավ էր ապրում հայոց Արցախի բռնազավթման, արցախահայության ողբերգական ճակատագրի, Սյունիքի սահմանամերձ մի շարք հատվածների օկուպացման համար։

Համլետ Մկրտչյանի հիշատակը վառ կմնա ոչ միայն նրա մերձավորների ու հարազատների հուշերում: Նրա անունն արժանապատիվ  տեղ կգտնի նաև սյունիքյան ազատամարտի տարեգրության մեջ։

Խունկ, աղոթք և բյուր օրհնություն նրա հիշատակին։

«Սյունյաց երկիր»

 

Հ․Գ․

Համլետ Մկրտչյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ից սկսած, Գորիս քաղաքի սգո մեծ սրահում։

Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 12։00-ին, նույն վայրից։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40