Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել 50 հազար աշխատատեղի ավելացման մասին իր հայտարարության վերաբերյալ

26.04.2019 11:15
1171

Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 50 հազար 141 աշխատատեղ ավելի է գրանցվել շուկայում: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ հեռարձակմամբ այս մասին հայտնեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ նշելով, որ հանձնարարել է տեղեկանք պատրաստել բացվածքով, որպեսզի երևա, թե այդ աշխատատեղերը որ ոլորտներում են:

«Աշխատատեղերի հետ կապված առաջին վարկածն այն է, որ դրանք ստվերային են եղել և հեղափոխությունից հետո ստվերից դուրս են եկել: Իհարկե, կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր: Այժմ ընդհանուր ներկայացնեմ, թե որ ոլորտներում որքան աշխատատեղ է ավելացել: Մասնավորապես, մանրածախ, մեծածախ առևտուր, ավտոմեքենաների, մոտոցիկլետների նորոգման ոլորտում 16 հազար 427 աշխատատեղի աճ ունենք: Մշակվող արդյունաբերության ոլորտում արձանագրել ենք 9 հազար 551 աշխատատեղի աճ: Կացության և հանրային սննդի սպասարկման ոլորտում՝  8 հազար 334, սպասարկման այլ ծառայություններում՝ 2 հազար 574, տեղեկատվություն և կապի ոլորտում՝  2 հազար 260, վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 1 834 աշխատատեղի աճ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասն ներկայացնելով մյուս ոլորտները:
Նա նշեց, որ այս թվերը ձևավորվել են ձեռնարկությունների, ընկերությունների ներկայացրած հարկային հաշիվների հիման վրա: Այսինքն՝ ընկերություններն իրենք են ներկայացրել իրենց աշխատատեղերի թիվը, հետևաբար կատարվում են սրանից բխող հարկային պարտավորություններ:

«Ես հասկանում եմ, որ 50 հազար աշխատատեղի մասին մեր ներկայացրած թիվը մեկնաբանությունների տեղիք տվեց,  որովհետև, ըստ էության, կարող է  ֆանտաստիկայի ժանրից թվա, սակայն այս ֆանտաստիկան այսօր Հայաստանում իրականություն է, և դա շատ լավ է: Սա ես ոչ թե կառավարության գործունեության հաջողությունն եմ համարում, այլ սա մեր գործարարների, մեր քաղաքացիների գիտակցության բարձրացման արդյունք է կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք:  Այս մարդիկ իրենց արած հեղափոխությանը տեր են կանգնում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այս պրոցեսը կշարունակվի:

Նա նշեց, որ առաջիկայում նոր աշխատատեղեր կստեղծվեն:

 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40