Կյանքը հյուրանոցում. իրենց տունը կորցրած արցախցիները շարունակում են ապրել հյուրանոցներում

18.01.2021 10:31
1337

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո Արցախի մի շարք բնակավայրեր անցան Ադրբեջանին։

Քաղաքացիները կորցրեցին տարիներով ստեղծած իրենց տները, ունեցվածքը և ստիպված են այսօր լրիվ նոր կետից կերտել իրենց ու իրենց երեխաների ապագան։

Դիլիջանի Կենտրոնական բանկի հյուրանոցում այսօր դեռ բազմաթիվ ընտանիքներ են ապրում, որոնց մեծ մասը Շուշիից կամ Հադրութից են։

Հյուրանոցի շքամուտքում միշտ երեխաների աղմուկ է։ Փոքրերի վազվոցը և աղմուկը դադարում է, երբ հյուրանոց նոր մարդ է մտնում։

Նրանք հերթով սկսում են հավաքվել քո շուրջը, և դու շատ արագ ու անսպասելի դառնում ես նրանց նոր խաղալիքը։

Շուշիից 4 տարեկան Հայկը հստակ պատասխանում է բոլոր հարցերին։ Նա գիտի, որ իրենք այստեղ են, քանի որ Շուշիում հակառակորդը վերցրել է իրենց տունը և հիմա իրենք պետք է նոր տուն գտնեն. «Արդեն ողջ իմ տունը թուրքերինն ա, քեթանք օրիշ տուն։ Հյուրանոցը արդեն մեր տունն ա, բայց ստեղ լավա, որտև ստեղ երեխաներ կան։ Տղանցն հետ վազվազ ենք խաղում»։

Շուշիից 7 տարեկան Ելենան պատմում է, որ երեխաներով հյուրանոցում ընկերներ են դարձել, բայց մեկ է, ինքը իր Շուշին է կարոտում. «Ես կարոտել եմ իմ ընկերներին, իմ տունը։ Ես շատ եմ ուզում, որ նորից լինեմ տանը»։

Ամբողջ Հայաստանում ժամանակավոր ապաստարաններում բնակվող արցախցիների մեծ մասը ապագայի հետ կապված ոչ մի հստակ պատկերացում չունի։ Նրանք չգիտեն, թե երբ և որտեղ հիմնական ապաստան կունենան, որտեղ իրենք կկարողանան որոշել, թե ինչ կենցաղավարություն կունենան։

Հյուրանոցներում, գիշերօթիկ հաստատություններում բնակվող փոքր հասակի երեխաների օրվա մեծ մասն անցնում է միջանցքներում կամ շքամուտքում վազվզելով։
 

aravot.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40