Արագ պատրաստվող ապուրներ, լավաշ, թանապուր և մեղր. ՀՀ ԶՈւ պարենային ծառայությունում համալրումներ կան

24.05.2019 21:48
1150

ՀՀ ԶՈւ պարենային ծառայությունում սննդի տեսականին ավելի է մեծացել և արդեն ներառում է նաև տարբեր տեսակի արագ պատրաստվող ապուրներ, լավաշ, մեղր, մուրաբա, կարամելային կոնֆետներ և այլն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ-ն լրագրողների համար կազմակերպել էր պրես տուր, որի ժամանակ ներկայացվեց ՀՀ զինված ուժերի առաջին գծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին տրվող պարենային ապահովման միջոցներն ու սննդի տեսականին:

ՀՀ ԶՈՒ թիկունքի պարենային ծառայության պետ, գնդապետ Արամ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ճաշացանկում կա 7 տեսակի արագ պատրաստվող ապուր: Դրանց մատակարարման գործընթացն արդեն իսկ սկսվել է:

«Ապուրներից մեկը բաղկացած է բանջարեղենից, որը որպես առաջին տեսակ կհատկացվի բորշչի տեսքով, մնացած ապուրներն էլ լինելու են տարբեր ձավարեղեններով կամ մակարոններով: Այս ճաշատեսակները մարտական հերթապահության ժամանակ հնարավոր է պատրաստել եռացրած ջրում՝ ընդամենը 15-20 րոպեի ընթացքում»,- ասաց Մարգարյանը և հավելեց, որ բոլոր զորամասերում սկսել են տրամադրել նաև լավաշ, ինչն անձնակազմի կողմից հավանության է արժանացել:

Սննդակարգի փոփոխություններից է նաև մեղրի ավելացումը, որի համար մրցույթ է հայտարարվել ու արդեն իսկ կան որոշակի նմուշներ: Դրանք լինելու են անհատական փաթեթավորմամբ՝ մեկ զինծառայողին նախաճաշի ժամանակ օրական կհատկացվի  20 գրամ մեղր՝ հոկտեմբերից-ապրիլ ամիսների ընթացքում:

«Ճաշացանկում 2019 թվականից ավելացել է նաև 3 տեսակի բուսական պահածո՝ լոբով, բրնձով և ոսպով, ինչպես նաև միայն ոսպով: Մատակարարումներն արդեն սկսվել են: 2018 թվականի հոկտեմբեր ամսից շաբաթական մեկ օր մարտական հենակետերում զինծառայողներին հատկացվում է նաև թանապուր: Ստացիոնար պայմաններում մածուն ենք ձեռքբերում և պատրաստում թանապուր»,- նշեց գնդապետը և հավելեց, որ զինծառայողների սննդակարգում ևս 1 ավելացում է նախատեսվում իրականացնել՝ պահածոյացված կարտոֆիլ:

Այն լինելու է մետաղյա տուփերով փակված, եփված վիճակում և բացելուց հետո հնարավոր կլինի օգտագործել տապակած, ինչպես նաև խյուսի տեսքով: Այս պահին մրցույթ է ընթանում մատակարարում իրականացնելու համար:

Խոսելով զինծառայողներին բաժին հասնող քաղցրավենիքի մասին՝ Մարգարյանն ընդգծեց, որ այդ առումով նույնպես փոփոխություններ են իրականացվել: Նախկինում անձնակազմին հատկացրել են միայն թխվածքաբլիթ, այժմ տալի են նաև քաղցրաբլիթ, շոկոլադե սալիկներ, տարբեր տեսակի կոնֆետներ: Յուրաքանչյուր օր մեկ զինծառայողին բաժին է հասնում 20 գրամ կարամելային կոնֆետ, 30 գրամ թխվածքաբլիթ, 30 գրամ քաղցրաբլիթ:

«Ցուրտ եղանակի ժամանակ հոկտեմբերից-ապրիլ ամիսներին տրվում է 3 տեսակի մուրաբա, որոնք ընտրվել են այնպես, որպեսզի վիտամիններն ավելի շատ լինեն և զինծառայողների իմունային համակարգն էլ ուժեղ լինի: Մեր սննդի տեսականին ավելի շատ կալորիականություն է ապահովում զինծառայողին, քան նա էներգիա է ծախսում»,- ասաց ՀՀ ԶՈՒ թիկունքի պարենային ծառայության պետը:

Սննդատեսակների հիմնական մասը տեղական արտադրության են, միայն խտացրած կաթն ու ձկան պահածոն են ներկրվում:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08