Հայ և ադրբեջանական կողմերը որոշել են փոխել իրենց դիրքորոշումը և շարժվել ընդհանուր դիրքորոշման ուղղությամբ. Նեյլ Մաքֆարլեյն

25.01.2019 14:58
1138

Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնի խոսքով՝ ինքը չի զարմանում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից հետո հրապարակային տեղեկատվությունը քիչ է լինում՝ նկատելով, որ միշտ էլ կան մասնավոր և գաղտնի հանդիպումներ շատ զգայուն թեմաների վերաբերյալ:

Tert.am-ի հետ զրույցում նա նման դիտարկում արեց՝ խոսելով Հայաստանի վարչապետՆիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս Դավոսում կայացած հանդիպման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջին զարգացումների մասին:

«Կողմերը որոշել են փոխել իրենց դիրքորոշումը և շարժվել ընդհանուր դիրքորոշման ուղղությամբ»,-ասաց նա:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի խաղաղ բնույթի հավանականության մասին՝ բրիտանացի վերլուծաբանը նշեց, որ դա երկու դեպքում կարող է լինել՝ նախ երկու կողմերը պետք է ցանկանան շարժվել խաղաղության ուղղությամբ, հետո պետք է արտաքին խաղացողները որոշակի դեր խաղան:

«Արտաքին խաղացողներն օգտագործում են իրենց լծակները՝ կողմերին խրախուսելու համար, որ փոխեն իրենց դիրքորոշումը: Այստեղ հիմնական խաղացողը Ռուսաստանն է, երկրորդը՝ Թուրքիան»,-ասաց նա:

Ամեն դեպքում, ըստ նրա, ԵԱՀԿ –ն նշել է՝ ինչ է պետք․ միջոցներ ձեռնարկել հասարակությանը խաղաղության նախապատրաստելու համար:

«Արդյոք մասնավոր հանդիպումները երկու երկրների ղեկավարների միջև օգնո՞ւմ են հիմնախնդրի կարգավորմանը: Անցյալում էլ եղել են շատ հանդիպումներ: Առայժմ չկան ակնհայտ ազդեցություններ խաղաղ գործընթացի վրա: Եթե մենք դատենք անցյալով, ապա պատասխանը կարող է ակնհայտ լինել՝ ոչ»,-ասաց նա:

Այնուհետև վերլուծաբանը մատնանշեց՝ հիմա, սակայն, պայմանները փոխվել են, և դրանք բավականին դինամիկ են: «Այնպես որ, գուցե անցյալի փորձը լավ ցուցիչ չէ ապագա հնարավորությունների համար: Եթե առաջնորդները որոշել են խաղաղությանը հնարավորություն տալ, հանդիպումները կարող էին լինել շատ օգտակար»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես Ղարաբաղին դարձնել բանակցային գործընթացի մաս, Նեյլ Մաքֆարլեյնը նշեց, որ իհարկե, մասնակցության որոշակի ձևեր խիստ ցանկալի են, քանի որ Ղարաբաղի ղեկավարությունն էլ կարիք մաս դառնալ գործընթացի ճանապարհին:

«Ղարաբաղը ներառելը շատ բարդ կլինի, մինչև երկու կողմերը չհամաձայնեն դրան: Կարծում եմ՝ դա դժվար հարց է Ադրբեջանի համար: Բայց ես հասկանում եմ նրանց դիրքորոշումը»,-ասաց նա:

7or.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01