«ԿԸՀ որոշումն ազդել է ընտրությունների ընդհանուր արդյունքի և խորհրդարանի ներկայացուցչականության վրա»․ ԵԽԽՎ-ն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքին

28.09.2026 21:18
284

Հասարակական-քաղաքական գործիչ, ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանը նշում է՝ ԵԽԽՎ-ն 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման իր զեկույցում չի անտեսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանից արհեստականորեն դուրս մնալու փաստը․

«Այսօր հրապարակված ԵԽԽՎ-ի՝ 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցում անդրադարձ կա նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին։ Զեկույցում մտահոգություն է արտահայտվում ԿԸՀ կողմից որոշ ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման և կրկնակի քվեարկություն չնշանակելու վերաբերյալ՝ նշելով, որ այդ որոշումն ազդել է ընտրությունների ընդհանուր արդյունքի և խորհրդարանի ներկայացուցչականության վրա։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է՝ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ՛։ Կեղծիքը որքան էլ փորձեն թաքցնել, վաղ թե ուշ, ի հայտ է գալիս։

Ուզում եմ ընդգծել, որ ԵԽԽՎ-ի այս արձանագրումը, բնականաբար, ինքն իրեն չի հայտնվել զեկույցում։ Այն վերջին ամիսներին տարբեր դիտորդական առաքելությունների հետ մեր համառ, հետևողական և քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մենք ներկայացրել ենք փաստերը, բարձրաձայնել խնդիրները և պահանջել, որ տեղի ունեցածը չմնա անտեսված։ Արդյունքում նույնիսկ ամենափակ կառույցները ստիպված են եղել առերեսվել փաստերին։ Այս աշխատանքը շարունակելու ենք՝ միջազգային հարթակներում բարձրաձայնելով ՀՀ-ում մարդու իրավունքների, անձնական կյանքի անձեռնմխելիության և այլ հիմնարար իրավունքների խախտումները։ Առանձնակի ուշադրության կենտրոնում է լինելու նաև սեփականության իրավունքը, որն եվրոպական արժեհամակարգի կարևորագույն բաղադրիչներից է։

Հավատացնում եմ՝ կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40