«Սյունյաց երկիրն» այսօր Բարձրավան գյուղի համար կառուցվող ճանապարհին էր

18.11.2021 16:12
2325

Նոյեմբերի 11-ից  հետո, երբ Գորիս-Կապան (Մ-2) ճանապարհի վրա՝ Որոտան  գյուղի մերձակայքում,  ադրբեջանցիներն  անցակետ տեղադրեցին, փաստորեն Գորիս համայնքի մի քանի գյուղ՝  Որոտան, Շուռնուխ, Բարձրավան,  հայտնվեցին մեկուսացման մեջ: Դեռ ավելին՝ ադրբեջանական մաքսակետ տեղադրելուց հետո իրավիճակն ավելի բարդացավ, նաեւ իրանցի վարորդների համար: Եվ ողջ հասակով հառնեց այլընտրանքային ճանապարհի կառուցման գաղափարը, թեեւ դա էլ իր բացասական կողմերն ունի: Փաստորեն  հակառակորդին ենք նվիրում  Գորիս-Կապան ճանապարհը՝ բոլոր տխուր հետեւանքներով...

Այժմ լիովին ասֆալտապատ է Աղվանի-Տաթեւ ճանապարհը եւ միանգամայն՝ բանուկ, իսկ այս օրերին «Կապավոր» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարները նոր՝ 8,6 կմ երկարությամբ ճանապարհ են բացում՝ Քաշունի գյուղի  խաչմերուկից մինչեւ Բարձրավան, որտեղ հողային լայնածավալ աշխատանքներ են իրականացվում:

Ճանապարհաշինարարներին այցելեցինք նոյեմբերի 18-ին:

Մեկ- մեկուկես ամիս է, ինչ մեկնարկել է շինարարությունը:  Լեռնաշղթայի վրայով  հստակ գծագրվում է ճանապարհի ժապավենը: Երեք կիլոմետր հատվածի հողային աշխատանքն ավարտված է, իսկ մյուս հատվածներում՝ միաժամանակ մի քանի տեղ, ապագա ճանապարհի տեղանքներն էին բացում, իսկ բարձող տեխնիկան աշխատում էր, բեռնատարներն էլ տեղափոխում էին հողազանգվածը:

 Ինչպես տեղեկացրեց «Կապավոր» ՍՊ ընկերության աշխատանքների կազմակերպիչ Արթուր Պետրոսյանը, կառուցվելու է  6,6 մետր լայնությամբ ասֆալտապատ  ճանապարհ...

Թե երբ կավարտվեն հողային աշխատանքները, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել, քանզի ձմեռնամուտի շեմին ենք, իսկ եղանակը կարող է ցանկացած անակնկալ մատուցել:

 Երբ վերադառնում էինք, ականատես եղանք Քաշունու խաչմերուկի հարեւանությամբ (Տաթեւ-Կապան մայրուղու վրա) տեղադրված՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի վարչության տնակ-հենակետին, որտեղ խորաշունչ ձմռանը մարդիկ կարող են պատսպարվել, տաքանալ...

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40