ԿԸՀ-ում հավատարմագրվել են 904 դիտորդներ և 197 զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ

26.03.2020 17:21
1246
ԿԸՀ մամլո ծառայության փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, հավատարմագրվել է 37 զանգվածային լրատվամիջոց՝ շուրջ 197 ներկայացուցիչների ընդգրկմամբ: Հավատարմագրած լրատվամիջոցներից 13-ը՝ 74 ներկայացուցիչների ընդգրկմամբ, տեղական են: Եվս 21 լրատվամիջոց՝ շուրջ 114 ներկայացուցիչների ընդգրկմամբ, հավատարմագրվել է Հայաստանի Հանրապետությունից: Միջազգային լրատվամիջոցներից առայժմ հավատարմագրվել են 3-ը՝ 9-ը ներկայացուցիչների ընդգրկմամբ: Ի դեպ, միջազգային լրատվամիջոցների  հավատարմագրման գործընթացը դեռևս շարունակվում է:
 
ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղական դիտորդների հավատարմագրման համար ժամկետ էր սահմանել մինչև մարտի 21-ը: Ըստ այդմ՝ դիտորդական առաքելություն իրականացնելու է նպատակով, ընդհանուր առմամբ, Արցախից և Հայաստանից հավատարմագրվել է 15 կազմակերպություն՝ 904 դիտորդների ընդգրկմամբ:
 
Արցախից հավատարմագրվել է 9 հասարակական կազմակերպություն 437 դիտորդների ընդգրկմամբ՝ «Քաղաքացիական Հաբ»՝ 128 դիտորդ, «Իրավական կրթություն»՝ 119 դիտորդ, «Ապառաժ» երիտասարդական միություն՝ 65 դիտորդ, «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական ՀԿ՝ 47 դիտորդ, «Հայկի Սերունդ»՝ 46 դիտորդ, «Հանուն ժողովրդի»՝ 17 դիտորդ, «Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն՝ 5 դիտորդ, «Արցախն իմ օջախն է»՝ 4 դիտորդ, «Արցախի ժուռնալիստների միություն»՝ 3 դիտորդ:
 
ՀՀ-ից հավատարմագրվել է 6 հասարակական կազմակերպություն՝ ընդհանուր առմամբ 467 դիտորդների ընդգրկմամբ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ՝ 324 դիտորդ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»՝ 97 դիտորդ, «Ինքնություն և Ազատ կամք միավորում»՝ 37 դիտորդ,  «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն»՝ 5 դիտորդ, «Թալիշ սահմանամերձ բնակավայրեր»` 2 դիտորդ, Հայաստանի հույների «Պատրիդա» կազմակերպություն՝ 2 դիտորդ:
 
ԿԸՀ կայքում առայժմ միայն 1 միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության մասին է նշված, այն է «Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ»-ը` 1 դիտորդի ընդգրկմամբ: Միջազգային դիտորդների հավատարմագրման գործընթացը դեռևս շարունակվում է:
 
Հիշեցնենք, որ այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող հայաստանյան դիտորդները պետք է արագ թեստավորում անցնեն:

 https://artsakhpress.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40