Ի՞նչ քայ­լեր են ձեռ­նարկ­վում Ար­ցա­խում ռո­ու­մին­գի սա­կագ­նե­րը նվա­զեց­նե­լու ուղ­ղու­թյամբ

10.07.2019 13:07
996

«Փաստ» օրաթերթն իր նախորդ համարներում անդրադարձել էր Արցախի տարածքում գործող ռոումինգի բարձր սակագներին: Դեռևս մեկ տարի առաջ Արցախի իշխանությունները դիմել էին ՀՀ-ում գործող երեք օպերատորներին՝ Արցախում ևս կապի և հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելու առաջարկով: «Փաստը» որոշեց պարզել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել անցած մեկ տարվա ընթացքում:

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից, ի պատասխան «Փաստի» հարցադրումներին, նշեցին, որ դեռևս 2018 թվականի մայիսի 31-ին հեռահաղորդակցության ոլորտ մուտք գործելու հրավեր էր ուղարկվել հայաստանյան երեք օպերատորներին, որոնցից երկուսը՝ «ՄՏՍ Հայաստան» և «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲ ընկերությունները, նման ցանկություն չեն հայտնել՝ պատճառաբանելով հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում նոր ներդրումների իրականացման անհրաժեշտության առկայությամբ, իսկ մեկն ընդհանրապես չի արձագանքել գրությանը:

Հանձնաժողովից տեղեկացնում են, որ վերջին մեկ տարվա ընթացքում արցախյան հեռահաղորդակցության ոլորտում տեղի են ունեցել կարևոր գործընթացներ: «Երկու փուլով (2019 թվականի հուլիս և սեպտեմբեր ամիսներին) ընթացած սակագների վերանայման արդյունքում նվազել են մի շարք ծառայությունների սակագներ՝ հետվճարային համարների բաժանորդավճարը նվազել է 50%-ով, բջջային, ֆիքսված և անլար ֆիքսված միջերես հեռախոսակապերի ծառայությունների սակագները՝ միջինը 13%-ով, WiFi երթուղիչների և DSL մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայության ամսավճարները՝ միջինը 5,3 %-ով: 

Միևնույն ժամանակ, 2018 թվականի 4-րդ եռամսյակում մեկնարկած մոտ 15 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում 2019 թվականի վերջում ակնկալվում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի, ինչպես նաև ֆիքսված լայնաշերտ համացանցի ու շարժական համացանցի արդիականացում և կապի նշված տեսակների որակի զգալի բարելավում», - ասված է պատասխանում:

Հանձնաժողովը նաև տեղեկացնում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության մասնակցությամբ 2019 թվականի հունիսի 2526-ը անցկացվել են համատեղ քննարկումներ ԱՀ և ՀՀ կապի օպերատորների միջև գործող ռոումինգ ծառայության սակագնի նվազեցման շրջանակներում:

«Որպես առաջին քայլ, որոշվեց 2019 թվականի օգոստոսի 1-ից բոլոր օպերատորների ռոումինգի սակագները համահավասարեցնել: Նաև ձեռք բերվեց համաձայնություն ռոումինգի սակագների հետագա նվազեցման ապահովման նպատակով կարգավորողների և օպերատորների միջև ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որում կսահմանվեն սակագնային կարգավորման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները», - պարզաբանում են հանձնաժողովից:

«Փաստը» Արցախում ռոումինգի խնդրի հետ կապված դիմեց նաև հայաստանյան երեք օպերատորներին՝ պարզելու, թե որքանով են վերջին մեկ տարվա ընթացքում նվազել սակագները: 

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի մարքեթինգի և հաղորդակցության բաժնից «Փաստին» հայտնեցին, որ մեր հարցմանը լիարժեք պատասխանելու համար առկա է որոշակի տվյալների հաշվարկման անհրաժեշտություն, հետևաբար՝ հավել յալ ժամանակ, ուստի հարցման պատասխանը կտրամադրվի ավելի ուշ՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ից, մեր հարցին ի պատասխան, թե որքան են նվազել ռոումինգի սա կագ ն ե րը, տե ղ ե կաց ն ո ւ մ ե ն . «Beeline-ի բաժանորդներն Արցախ մեկնելիս այլևս լրացուցիչ ծառայությունների ակտիվացման կարիք չունեն: Արցախում գործում է միասնական 45 դրամ գին բոլոր ուղղություններով և 45 դրամ՝ 1ՄԲ ինտերնետի համար: Այս տարի Beeline-ը մեկնարկել է ռոումինգի նոր և շահավետ սակագներ աշխարհի ավելի քան 65 երկրում:

Արցախում ևս նախատեսվում է սակագների վերանայում՝ կախված փոխկապակցված վճարների փոփոխությունից», - տեղեկացնում են «ՎԵՈՆ Արմենիայից»: Արցախում ներկայացված լինելու մասով. «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն բացառապես Հայաստանի տարածքում ծառայություններ մատուցելու լիցենզիա ունի:

«Ucom» ընկերությունից հետաքրքրվել էինք՝ արդյոք Արցախում կապի և հաղորդակցության ոլորտում ներկայացված լինելու ցանկություն կա՞: «Ucom ընկերությունը նախորդ տարիների ընթացքում մեծածավալ կապիտալ ներդրումներ է իրականացրել ՀՀում ֆիքսված և շարժական ցանցերի արդիականացման և ընդլայնման, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների ներդրման համար։ Մեր ընկերության ռազմավարական զարգացման կարճաժամկետ և միջնաժամկետ պլաններում շարունակական ընթացք ունի նորագույն սերնդի տեխնոլոգիաների ներդրումը ՀՀ-ում։ Ըստ այդմ՝ Արցախում ներկայացված լինելու առաջարկն անհրաժեշտ է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով, հետևաբար ներկայումս զերծ կմնանք հավել յալ մեկնաբանությունից», նշված էր պատասխանում:

Հարցրել էինք՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Արցախում ռոումինգը մատչելի դարձնելու ուղղությամբ, և վերջին մեկ տարվա ընթացքում սակագները նվազե՞լ են: «Ucom ընկերությունն առավել քան շահագրգռված է ունենալ ռոումինգի մատչելի սակագին Արցախում և շարունակաբար բանակցում է իր գործընկերների հետ՝ Արցախում ռոումինգի սակագները վերանայելու և արդյունքում՝ նվազեցնելու նպատակով։ Ուրախությամբ պետք է փաստենք, որ վերջին շրջանի բանակցությունների ու քննարկումների դրական արդյունքը շուտով ակներև կդառնա մեր ընկերության բաժանորդների համար։ Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում ռոումինգի սակագինը չի նվազել, սակայն փոփոխություններ կլինեն շատ կարճ ժամկետում», - տեղեկացնում են ընկերությունից:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

past.am

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37