Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով Արցախի Հանրապետական հիվանդանոցում մեկ պացիենտ է մահացել, չորսի վիճակը ծայրահեղ ծանր է

19.12.2022 19:40
3931

Արցախում ծանր վիճակում գտնվող քաղաքացի  է մահացել: Վերջինիս չեն կարողացել Երևան տեղափոխել, քանի որ արդեն 8 օր շարունակ ադրբեջանցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժից: Պացիենտը ավելի քան 15 տարի հեմոդիալիզի կուրսեր է անցել, և հարկավոր է  եղել նրան այլ ԲԿ տեղափոխել:

Սրտի հրատապ վիրահատության կարիք ունեցող մեկ այլ  բուժառու Շտապօգնության մեքենայով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ռուսական խաղաղապահ զորակազմի  և ոստիկանության ուղեկցությամբ Լաչինի միջանցքով տեղափոխվել է Երևան, նախ՝ Գորիսի ԲԿ, ապա ռեանիմոբիլով Երևան՝ Նորք- Մարաշի Սրտաբանական կլինիկա:

Եւ չնայած այդ մեկ պացիենտին հնարավոր է եղել Երևան տեղափոխել, սակայն Արցախի Հանրապետական հիվանդանոցում բազմաթիվ պացիենտներ կան, որոնց Երևան տեղափոխելու հնարավորություն չկա: Այս պահին ԲԿ-ում ստացիոնար բուժում են ստանում 92 պացիենտ,  ռեանիմացիոն բաժանմունքում՝ 11, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Նույն պատկերն է նաև «Արևիկ» մանկական ԲԿ-ում, որտեղ Վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի և նորածնային բաժանմունքում 12 երեխա կա: ԲԿ-ում գտնվող 4 ամսական մեկ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԲԿ-ի գործադիր տնօրենի գնահատմամբ՝ կյանքին վտանգ է  սպառնում. Երևան տեղափոխելու հրատապ անհրաժեշտություն կա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40