Լարված հարաբերություններ և հաշտարար. Փաշինյանը Էդուարդ Աղաջանյանից պահանջել է հրաժարականի դիմում գրել.

23.04.2019 11:13
1153

Կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում այս կառույցը հայտնվեց մի քանի անգամ, ու հիմնականում բավականին սկանդալային թեմաներով:


Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ բավականին լարված են վարչապետի և աշխատակազմի ղեկավարի հարաբերությունները. ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ պահանջել է, որ Էդուարդ Աղաջանյանը հրաժարականի դիմում ներկայացնի՝ թույլ տված սխալների, հատկապես երկու մեծ «լյապերի» համար:

Նշենք, որ աշխատակազմում երեք առանցքային և հին աշխատողներ՝ Մարգարիտա Ազարյանը, Արթուր Սարգսյանը և Ամալյա Ենգոյանը, ազատվեցին աշխատանքից: Կարծիք կա, որ դա եղել է աշխատանքների՝ Աղաջանյանի կողմից ոչ պատշաճ համակարգման պատճառով:

Նույն աղբյուրները պնդում են, որ հարցին միջամտել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և վարչապետին համոզել, որ պետք չէ նման ծայրահեղ քայլերի գնալ՝ «ոմանց բերանը լեզու չդնելու համար»: Միրզոյանի հաշտարար հերթական նախաձեռնությունը ևս, կարծես թե, արդյունք է տվել: Գոնե՝ առայժմ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 23.04.19թ. համարում:

 

Աղբյուր` Փաստինֆո

Աբու Դաբիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շատ արդյունավետ էին․ Ռուբիո

10.11.2026 19:42

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

10.11.2026 19:38

Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու դիմում չի ներկայացրել. Լավրով

10.11.2026 17:42

Հպարտանում եմ իմ ծնողներով․ եթե նրանք ողջ լինեին, նրանք էլ կհպարտանային ինձանով

10.11.2026 16:49

Ավելի շատ գազ կարտահանենք, եթե հնարավորություն լինի. էլ ի՞նչ ավելի լավ ընկեր, քան Հայաստանը. Իրանի փոխնախագահ

10.11.2026 16:33

Թուրքիան ավարտել է ՀՀ-ի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

10.11.2026 16:13

ՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծը. Լավրով

10.11.2026 16:01

ՀՀ-ն չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ Լեբեդև

10.11.2026 14:31

2027 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները չեն բարձրանա․ ինչո՞ւ

10.11.2026 14:11

Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը

10.11.2026 12:48

ԶՊՄԿ-ն երկրորդ անգամ հովանավորում է CASE KEY կրթական ծրագիրը

10.11.2026 11:47

Բանտում մшհացել է «Ուժեղ Հայաստանից» Արսեն Գևորգյանը

10.11.2026 11:34