ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ԿԱՊԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԹԻՄԸ

20.11.2018 11:03
1694

Օրեր առաջ Կապանի համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը և ՀԵՀ Սյունիքի մարզային կենտրոնն Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ հայտարարել էին «Ես սիրում եմ Կապանը» թեմայով համայնքային նախաձեռնությունների մրցույթ, որին կարող էին մասնակցել Կապանում գործող ուսումնական հաստատությունների ուսանողական թիմերը: Նախաձեռնությունները անհրաժեշտ էր իրականացնել նոյեմբերի 09-15-ն ընկած ժամանակահատվածում և պատրաստել տեղեկատվություն /պրեզենտացիա, տեսահոլովակ, լուսանկար/ կատարված աշխատանքների վերաբերյալ: 
Նախաձեռնությանը արձագանքել էին քաղաքում գործող վեց ուսումնական հաստատություններից՝ չորսը: 
Նոյեմբերի 19-ին Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում ամփոփվեցին մրցույթի արդյունքները: Միջոցառման մեկնարկին ներկաներին ողջունեց համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի նախագահ Վրույր Հարությունյանը, ով նշեց, որ նախաձեռնությունը նպատակ ունի խորացնել համայնք-ուսանող /երիտասարդ/ կապը, իսկ ՀԵՀ Սյունիքի մարզային կենտրոնի համակարգող Արշալույս Հակոբյանը թիմերին մաղթեց առողջ մրցակցություն: 
Առաջինը կատարած աշխատանքը ներկայացրեցին «Կապանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսանողները, ում նախաձեռնության կիզակետում ամենափոքրերը և տարեցներն էին. նրանք այցելել էին Կապանի թիվ 7 մանկապարտեզ և «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոն: Ժյուրիի անդամները կատարված աշխատանքը գնահատեցին 53 միավոր: 
ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսանողներն անդրադարձան քաղաքում անկանոն փակցված գովազդներին և հայտարարություններին և նախաձեռնության շրջանակում շենքերի պատերը մաքրեցին ավելորդ թղթերից: Այս թիմի կատարված աշխատանքը գնահատվեց 52 միավոր:
«Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսանողները նախաձեռնության շրջանակում փորձեցին հասկանալ, թե ինչքանով են ճիշտ մասնագիտություն ընտրել և կրկին այցելեցին Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոն: Թիմը ժյուրիի կողմից ստացավ 41 միավոր: 
Վերջում իրենց կատարած աշխատանքը ներկայացրեցին «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի թիմի ուսանողները, ովքեր նախաձեռնության շրջանակում մաքրել էին Բաղաբուրջի հուշահամալիրի տարածքը ու շիրմաքարերը և թարմ ծաղիկներ դրել շիրմաքարերին: Ժյուրիի անդամները կատարված աշխատանքը գնահատեցին 51 միավոր: 
Այնուհետև ծափահարությունների միջոցով նախաձեռնությունները գնահատեց նաև հանդիսատեսը. ամենաշատ ծափահարությունների արժանացան արվեստի և տարածաշրջանային քոլեջների թիմերը: Հաշվի առնելով ժյուրիի գնահատման արդյունքները՝ հաղթող ճանաչվեց արվեստի պետական քոլեջի թիմը: 
Հաղթող թիմի ուսանողները խորհրդի կողմից գրքեր նվեր ստացան, իսկ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կողմից՝ Կապանը խորհրդանշող նկար:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40