Այսօր Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է.ՄԻՊ

31.08.2026 11:45
544

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ;

Ուղերձը տարածել է ՀՀ ՄԻՊ գրասենյակը, որում ասվում է.

«Օգոստոսի 30-ը՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը, ևս մեկ առիթ է անդրադառնալու բռնի անհետացման հետևանքով խաթարված կյանքերին և բարձրաձայնելու բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզման ու նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության կարևորության մասին։

Բռնի անհետացումը մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից է։ Անձի գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ տեղեկության բացակայությունը հաճախ ընտանիքներին տարիներ շարունակ պահում է անորոշության մեջ՝ խորապես անդրադառնալով նրանց արժանապատվության, հոգեկան բարեկեցության և բնականոն կյանքի վրա։ Հետևաբար, բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզումը միայն առանձին դեպքերի լուծման հարց չէ, այլ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորագույն համակարգային պարտավորություն։

Մեր հասարակության համար այս խնդիրը շարունակում է ունենալ առանձնահատուկ նշանակություն՝ հաշվի առնելով տարիներ շարունակ չպարզված ճակատագրերը և բռնի անհետացած անձանց ընտանիքների կողմից բարձրաձայնվող խնդիրները։ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հետևողականորեն անդրադառնում է այս հարցերին՝ դրանք ներկայացնելով ինչպես ներպետական իրավասու մարմինների, այնպես էլ միջազգային գործընկերների ուշադրությանը։

Հատկապես կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի և գտնվելու վայրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը։ Պետությունը պետք է գործադրի անհրաժեշտ և արդյունավետ միջոցները՝ անձի ճակատագիրը պարզելու, առկա տեղեկությունները բացահայտելու և ընտանիքներին պատշաճ կերպով տեղեկացնելու ուղղությամբ։ Այս աշխատանքը պետք է լինի հետևողական, շարունակական և հնարավորինս արդյունավետ։

Միաժամանակ, բռնի անհետացման դեպքերի բացահայտման և ընտանիքների իրավունքների պաշտպանության գործում կարևոր է միջազգային դերակատարների ներգրավվածությունը։ Իրենց մանդատների շրջանակում նրանք պետք է գործադրեն հասանելի բոլոր միջոցները՝ նպաստելու չպարզված ճակատագրերի պարզմանը և տուժած ընտանիքների իրավունքների պաշտպանությանը։

Այս գործընթացում առանձնահատուկ կարևորում եմ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ ընտանիքների նախաձեռնությամբ ձևավորված և ձևավորվող կազմակերպությունների դերը։ Տարիների ընթացքում նրանց կուտակած փորձը, ընտանիքների կարիքների և խնդիրների անմիջական իմացությունն ու հետևողական գործունեությունը կարևոր ներդրում են առկա խնդիրների վերհանման և դրանց լուծման արդյունավետ մեխանիզմների ձևավորման գործում։ Մեկ անգամ ևս վերահաստատում եմ իմ լիակատար աջակցությունը ընտանիքների նախաձեռնությամբ ձևավորվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և կարևորում նրանց ներուժի ու փորձի պատշաճ ներգրավումը այս ոլորտում իրականացվող գործընթացներում։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական աշխատանքը այս կարևոր ոլորտում՝ իմ մանդատի շրջանակում նպաստելով բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզմանն ու նրանց ընտանիքների իրավունքների լիարժեք պաշտպանությանը։

Համոզված եմ՝ անձի ճակատագրի պարզումը պահանջում է շարունակական և համատեղ աշխատանք։ Յուրաքանչյուր ընտանիք ունի իր հարազատի ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու և իր իրավունքների լիարժեք պաշտպանության ակնկալիք, որը պետք է արժանանա պատշաճ ուշադրության և հետևողական արձագանքի»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40