Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան

16.01.2025 14:24
598

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է.

«Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ վերջին դիտարկումներս.

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս թաստաթուղթը

1. Նման ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ-ն իր գործընկերներին մեկ օրում չի տալիս: Սա տասնամյակների աշխատանք է պահանջում:

2. Չի կարելի խառնել ռազմավարական դաշնակից/ռազմավարական գործընկեր հասկացությունները:

3. Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց:

4. Պետք չէ թերագնահատել, կամ գերագնահատել այն ստատուսը, որ ԱՄՆ-ն տվել է Հայաստանին այս փաստաթղթի ստորագրմամբ:

5. Այս փաստաթղթի կնքումը տրանզիցիոն թիմը համաձայնեցրել է Թրամփի վերադարձող վարչակազմի հետ:

6. Սա Հայաստանի և Բայդենի վարչակազմի միջև կնքված փաստաթուղթ չէ, սա Հայաստանի և ԱՄՆ միջև կնքված միջպետական փաստաթուղթ է:

7. Սա Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի ձեռքբերումը չէ, և եթե դա այդպես է ներկայացվում, վստահ եղեք Թրամփի վարչակազմն ասելու է դե գնացեք Բայդենի հետ էլ կյանքի կոչեք:

Ինչպե՞ս ստացվեց, որ նման փաստաթուղթ ստորագրվեց

8. Այս համաձայնագրի կնքումը հնարավոր է դարձել 1990 ականներին հիմնադրված (դեռևս 1994թ. Լ. Տեր-Պետրոսյանի ամերիկյան այցի ընթացքում Վազգեն Սարգսյանի ու ԱՄՆ պաշտպանության քարտուղարի միջև ստորագրած հուշագրի), 2000 ականներին Նախագահ Քոչարյանի օրոք միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի ակտիվ ներգրավվածության (տես պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ելույթ-հիմնավորումը ԱԺ-ում՝ միջազգային հակաահաբեկչական կոալիցիային միանալու վերաբերյալ), միջազգային խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավվածության ինչպես նաև 2010-ականներին Հայաստան-ՆԱՏՕ և Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացման արդյունքում:

9. Սա փաստացի Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ, Օբամա-Սարսգյան վարչակազմերի ակտիվ աշխատանքի հետևանք է, որն իր տրամաբանական հանգրվաններից մեկին է հասել Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի օրոք, և այս շարունակական աշխատանքի արդյունքը ֆիքսում են հենց ամերիկացի գործընկերները:
10. ԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը տրամաբանական շարունակությունն է հակաահաբեկչական կոալիցիայի, որին ՀՀ-ն միացել է 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո:

11. Կանզասի և ՀՀ ՊՆ միջև հարաբերությունների խորացումը 2003թ. հիմնադրված ՀՀ-Կանզաս համագործակցության շարունակությունն է:

12. Փաստաթուղթը դեռևս պետք է միս և արյուն ստանա այն սկզբունքների հիմնա վրա, որոնք դրանում ամրագրված են, սակայն հստակ է, որ այս փաստաթղթով ԱՄՆ-ն Հայաստանին չի նախատեսում տրամադրել անվտանգային երաշխիքներ, զենք, զինամթերք և ռազմամթերք: Սահմանին ամերիկացի զինվորականներ չեն կանգնելու, գալու են մասնագետներ և խորհուրդ տան սահմաններն առավել անվտանգ դարձնելու համար:

13. Եվ վերջապես չի կարելի սեփական PR-ի համար այս համաձայնագրի ստորագրումը դարձնել գործընկերոջը վատ վիճակի մեջ դնելու գործիք և նրան վերագրել բաներ, որոնք նա չի նախատեսում իրականացնել»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40