Լավագույն ավանդույթները շարունակվում են

26.06.2024 12:27
865

Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում մենահամերգով հանդես եկավ կրթօջախի «Փողային գործիքներ» մասնագիտացման կլարնետի դասարանի 2023-24 ուստարվա շրջանավարտ, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Ալեքս Բեգլարյանը՝ մասնակցությամբ քոլեջի կլարնետի  երրորդ կուրսի ուսանող Միհրան Գրիգորյանի։

Շնորհալի երաժիշտներին նվագակցում էր դաշնակահարուհի Վերոնիկա Սարգսյանը։ Դասախոս Արման Մկրտչյանի սան Ալեքս Բեգլարյանը 2022 թվականին մասնակցել է «Արտ մյուզիք» 13-րդ միջազգային և «Փոքր քայլ» երաժիշտ կատարողների մանկապատանեկան մրցույթ՝ փառատոնին, ինչպես նաև «Մաեստրո» միջազգային հեռավար մրցույթին՝ արժանանալով 2-րդ մրցանակի։ Այս տարում Ալեքսը մասնակցել է «Արտ մյուզիք» 15-րդ միջազգային մրցույթ փառատոնին՝ արժանանալով առաջին մրցանակի, Միհրան Գրիգորյանը 2023 թ. մասնակցել է «Արտ մյուզիք», 14-րդ միջազգային մրցույթ-փառատոնին՝ արժանանալով առաջին մրցանակի, ինչպես նաև Լիտվայում կայացած «Песня городу» միջազգային մրցույթ-փառատոնին՝ արժանանալով երրորդ մրցանակի։

Հիմնականում հնչեցին արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Պեդրո Իտուրալդե, Կարլ Մարիա Վեբեր, Միշել Մանգանի, Վիտորիո Մոնտի, ինչպես նաև ռուսազգի Գենադի Գլազաչև և Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով։

«Շատ հաճելի է և ոգևորության րոպեներ եմ ապրում, որովհետև նման ծրագրով համերգ և կլարնետ գործիքով դասական երաժշտություն շատ քիչ է հնչում։ Որպես քոլեջի տնօրեն և պարզապես կապանցի՝ հպարտ եմ, որ ունենք այսպիսի շնորհալի կլարնետահարներ, և Կապանում վերածնվում են ավանդույթները և այս երկու երիտասարդն այդ ավանդույթի կրողն են։ Նաև ուրախ եմ, որ Կապանի նախկին երաժշտական ուսումնարանի տնօրեն, կլարնետահար, երջանկահիշատակ Ռոմեո Մարտիրոսյանի ձեռագիրը շարունակվում է», համերգի ավարտին ասաց քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը՝ միաժամանակ Ալեքս Բեգլարյանին հանձնելով ավարտական դիպլոմը և հաջողություններ մաղթելով բարձրագույն կրթություն ստանալու ճանապարհին։

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40