Լավրովն ու Արաղչին քննարկել են միջուկային ծրագիրն ու արևմտյան պատժամիջոցները

26.02.2025 14:26
601

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին ժամանել է Թեհրան և իրանցի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ մամուլի ասուլիսով հանդես եկել։ IRNA գործակալության փոխանցմամբ՝ զրուցակիցները անդրադարձել են տարբեր տարածաշրջանների զարգացումներին՝ քննարկելով էներգետիկ, երկաթուղային, գյուղատնտեսական, առևտրային, զբոսաշրջային ոլորտները։

Հարավային Կովկաս

«Մենք Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգտում ենք խաղաղության և պատրաստակամ ենք այդ հարցում օգնելու», – հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։

Իրանի միջուկային ծրագիր և Իրան-ԱՄՆ հարաբերություններ

«Մենք միջուկային գործարքի հարցում առաջ կշարժվենք և մեր տեսակետները կհամապատասխանեցնենք մեր ընկերների Ռուսաստանի ու Չինաստանի հետ դիրքորոշումներին։ Միջուկային բանակցությունների հարցում Իրանի դիրքորոշումը միանգամայն պարզ է։ Մենք չենք բանակցի պատժամիջոցների, ճնշման և սպառնալիքի ներքո», – հայտարարել է Աբբաս Արաղչին։

«Մենք քննարկեցինք միջուկային ծրագիրը և կարծում ենք, որ դիվանագիտությունը դեռևս անելիք ունի, և այն պետք է ճիշտ օգտագործել՝ չդիմել ուժի և սպառնալիքների», – ասել է Լավրովը։

Սիրիա

«Մեր դիրքորոշումները [Ռուսաստանի հետ] շատ մոտ են։ Իրանը աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը՝ հանդես գալով խաղաղության, կայունության օգտին։ Մենք աջակցելու ենք խաղաղությունը այդ երկրում», – հայտարարել է Արաղչին։

«Մենք ընդգծում ենք Լիբանանի հարավից, Սիրիայի և Պաղեստինի այլ վայրերից սիոնիստական վարչակարգի զորքերի դուրս բերման կարևորությունը», ավելացրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Դիմադրության առանցք

Իրանի արտգործնախարարը նշել է, որ Իրանը մշտապես աջակցել է «դիմադրության շարժումը» և շարունակելու է այդպես վարվել։

«Մենք կարծում ենք, որ դիմադրության խմբերը պայքարում են հանուն արդարության, և Իրանը կաջակցի ցանկացած պայքարի տեսակի, որը նրանք կնախաձեռնեն», – նշել է Արաղչին։

Իրանցի և ռուսաստանցի պաշտոնյաները բանակցությունները շատ դրական և արդյունավետ են համարել։

Սերգեյ Լավրովը Թեհրան ժամանելուց առաջ Անկարայում էր, որտեղ հանդիպել էր իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին և հյուրընկալվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40