Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի պաշտոնական այցով ժամանել է Երեւան։
Նախարարն Հայաստանի մայրաքաղաք է ժամանել Անկարայից, որտեղ բանակցություններ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ։
Հինգշաբթի նախատեսված են Լավրովի բանակցություններն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, հանդիպումներ ՀՀ վարչապետի ու նախագահի հետ։ Ուրբաթ ՌԴ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։