Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը նշում Է իր ծննդյան 93-րդ տարեդարձը

25.01.2019 11:49
1197

Լեգենդար ընդհատակյա հետախույզ Գոհար Վարդանյանը, որը հունվարի 25-ին նշում Է ծննդյան 93-րդ տարեդարձը, նվերներ Է ստացել Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ-ի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը:

«Արդեն բարի ավանդույթ Է դարձել, որ այդ օրը նա շնորհավորանքներ եւ նվերներ Է ընդունում, որոնք իրենց ձեռքով պատրաստել են մարդիկ մեր մեծ երկրի տարբեր անկյուններից: Այսպես, Մոսկվայի խոհարարական քոլեջի ուսանողները Գոհար Լեւոնովնային ուրախացրել են անչափ համեղ տորթով, իսկ Կոստրոմայի մարզից մի վարպետ մարգարիտով նախշակարված կաճյակներ (վալենկաներ) Է կարել հետախույզ կնոջ համար»,- նշել Է Իվանովը: «Այս տոնական օրը Գոհար Լեւոնովնայի բոլոր գործընկեները, Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) աշխատակիցները եւ վետերանները միանում են շնորհավորանքներին եւ մաղթում քաջառողջություն, երկարակեցություն, երջանություն եւ հիանալի տրամադրություն»,- հավելել Է նա: Գոհար Վարդանյանը ծնվել Է 1926 թվականի հունվարի 25-ին Հայաստանի Լենինական (Գյումրի) քաղաքում: 1930-ական թվականների սկզբին ընտանիքով բնակության Է տեղափոխվել Իրան: 16 տարեկան հասակում մտել Է իր ապագա ամուսնու եւ զինակցի՝ Գեւորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբը, որի հետ միասին Իրանում ակտիվ հետախուզական աշխատանք Է կատարել բարդ պայմաններում: 1943 թվականին այդ խմբի կազմում մասնակցել Է Թեհրանի խորհրդաժողովի անվտանգության ապահովման գործողությանը: Այդ ժամանակ կանխվել Է «մեծ եռյակի» ղեկավարների՝ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դեմ հիտլերյան հատուկ ծառայությունների մահափորձը: Մասնագետների կարծիքով՝ նրանց աշխատանքի արդյուքներն այնքան նշանակալից են, որ երբեք չեն գաղտնազերծվի:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40