Լեհաստանը պատրաստվում է դուրս գալ «Ստամբուլյան կոնվենցիայից»

27.07.2020 13:43
3442

Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև Զյոբրոն տեղեկացրել է «Ստամբուլյան կոնվենցիայից» (պաշտոնական անվանումը՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա») երկրի դուրս գալու մտադրության մասին: Այս մասին տեղեկացնում է «Լեհական ռադիոն»:

«Երկուշաբթի մենք դիմում կներկայացնենք Ընտանիքի, աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարություն, որպեսզի պաշտոնական աշխատանքներ տարվեն, այսպես կոչված, Ստամբուլյան կոնվենցիան չեղյալ հայտարարելու ուղղությամբ»,-տեղեկացրել է Զյոբրոն:

Արդարադատության նախարարն ասել է, որ Լեհաստանի օրենսդրությունն օրինակելի է, երբ խոսքը կանանց բռնությունից պաշտպանելու չափանիշների մասին է:

Նրա խոսքով`«Ստամբուլյան կոնվենցիայում» կանանց պաշտպանության վերաբերյալ այնպիսի որոշումներ չկան, որոնք Լեհաստանը չի կատարում:

Հիմնավորելով կոնվենցիայի չեղյալ հայտարարման վերաբերյալ եզրակացությունը ՝ Զյոբրոն նշել է, որ այն պարունակում է «գաղափարական բնույթի դրույթ, որը մենք չենք ընդունում և համարում ենք վնասակար»:

Լեհաստանը կոնվենցիան ստորագրել է 2012 թվականին, վավերացրել` 2015-ին:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40