Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել՝ Ադրբեջանի նախագահին կոչ անելով ազատ արձակել բոլոր հայ գերիներին

28.05.2024 11:30
959

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին և այդ առնչությամբ ստորագրահավաք է սկսել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լեմկինի ինստիտուտն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար կալանավորված մնալ արցախցի քաղաքական բանտարկյալները։ Մենք կոչ ենք անում  անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ադրբեջանի նախագահին կոչ ենք անում ազատ արձակել բոլոր հայերին, որոնք ներկայում պահվում են Բաքվում։ Նրանց կալանավորումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ստորագրել Ադրբեջանին պահվող հայ գերիներին ազատ արձակելու միջնորդությունը։

«Ստորագրելով այս միջնորդությունը՝ դուք կարող եք քայլ անել Բաքվում պահվող արցախահայերի, ինչպես նաև  բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման ուղղությամբ, որոնցից ոմանք ապօրինաբար այնտեղ են պահվում տարիներով»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40