«Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ» գործի` Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվեց ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին

21.03.2019 17:05
728

    «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ» գործի` Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ԷկոԼուրն ուղարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

    Տվյալ գործով դատավարությունը տեղ ունեցավ սույն թվականի մարտի 11-ին: Դիմումը ներկայացրեց Հայակական բնապահպանական ճակատի անդամ, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության նախկին անդամ Աննա Շահնազարյանը` նշելով, որ 2007 թ. «Վալլեքս» խմբի ընկերությունների անդամ «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերությունը (իսկ հետագայում «Թեղուտ» ՓԲԸ-ն) թույլտվություն ստացավ` Լալվարի անտառների զգալի մասը ոչնչացնելու և տեղում 25 տարով Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր շահագործելու ծրագիրն իրականացնելու համար`

    * հաշվի չառնելով շրջակա միջավայրի վրա աղետալի հետևանքների ներգործությունը

    * խախտելով ՀՀ Սահմանադրությունը, վավերացված կոնվենցիաները, ինչպես նաև բազմաթիվ միջազգային և ներպետական իրավական ակտերը

    * հաշվի չառնելով հանրության կարծիքը` ազգային հարստության սեփականացման ու անխնա թալանի հարցում

    * խախտելով գյուղացիների գույքային իրավունքները, ինչը հանգեցրեց խիստ անհամաչ փոխհատուցման, և ինչը 2018թ. դրությամբ ճանաչվել է որպես իրավունքների խախտում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:

    Որպես տուժողներ հանդես եկան Շնող համայնքի ավագանու անդամ Աշոտ Ադամյանը, Շնողի բնակիչներ Լևոն Ալիխանյանը, Արայիկ Բաբայանը, Թեղուտ բնակավայրի բնակիչ Ռայա Մելքոնյանը: ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության

    բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը ներկայացրեց պաշտոնական դիրքորոշումը: Որպես վկաներ հանդես եկան «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Լենա Մանվելյանը, «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Անի Խաչատրյանը և Լևոն Գալստյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը: Իր փորձագիտական գնահատականը ներկայացրեց ԷկոԼուրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը:

    Բնապահպանական հանրային դատարանը` էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյան, հրապարակախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյան, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյան, Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյան կազմով վճռեց.

    «1. Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվությունների տրամադրման և գործարկման ընթացքում թույլ տրված օրինախախտումները, որոնք տարածաշրջանում հանգեցրել են բնապահպանական աղետի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:

    2. Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել ՀՀ կառավարությանը, ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ Արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ առողջապահության նախարարություններին, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեին, Պետական եկամուտների կոմիտեին, ՀՀ Լոռու մարզպետին, ՀՀ դատական մարմիններին, ինչպես նաև «Արմենիան քափըր Փրոգրամ», «Թեղուտ», «Մանես-Վալլեքս» ընկերություններին, ՎՏԲ բանկին:

    3. Պատասխանատու ճանաչել նաև պետական մարմինների և ընկերությունների այն պաշտոնատար անձանց, ովքեր իրենց անգործությամբ, պաշտոնական դիրքի չարաշահմամբ, լիազորությունների գերազանցմամբ, անփույթ գործողություններով նպաստել են տարածաշրջանի էկոհամակարգային հավասարակշռության խախտմանը, ջրերի և հողերի աղտոտմանը, անտառների և լանդշաֆտի վերացմանը, մարդկանց իրավունքների խախտմանը, սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը:

    4. Դիմել ՀՀ Դատախազություն`

    - Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման անօրինական թույլտվություններ տրամադրած և անօրինական հանքարդյունահանում իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործերի հարուցման և նրանց գործողությունների հետևանքով պետությանը և քաղաքացիներին պատճառած վնասների վերականգնման պահանջով:

    5. Դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով

    * Իրականացնել համալիր՝ ֆինանսական, փաստաթղթային, տեխնիկական աուդիտ «Թեղուտ» ՓԲԸ-ում, «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲԸ-ում, «Վալլեքս» խմբի ընկերություններում և հրապարակել արդյունքները:

    * Բացահայտել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման մեջ ներգրավված բոլոր կառույցների ֆինանսական գործարքների իրավաչափությունը:

    * Ստուգել ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» N 1279-Ն որոշման օրինականությունը:

    * Ստուգել ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» N 1279-Ն որոշման հիման վրա ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կատարած գործողությունների օրինականությունը, ինչպես նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետ կապված ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի իրականացրած գործողությունների օրինականությունը:

    * Ճանաչել «Թեղուտ» ՓԲԸ-ին և նրա հետ փոխկապակցված ընկերություններին պատասխանատու շրջակա միջավայրին պատճառված վնասի համար, պարտավորեցնել վերականգնել վնասված տարածքները, փոխհատուցումներ տրամադրել տուժած բնակիչներին:

    * Մշակել նախագիծ և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու` հաշվի առնելով հանրային մասնակցության վերաբերյալ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի դիտողությունները և համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի N.1325 – Ն որոշման մեջ:

    Հանձնարարել

    ՀՀ կառավարության Բնապահպանության և ընդերքի տեսչությանը.

    * Իրականացնել համալիր ստուգում «Թեղուտ» ՓԲԸ-ում և հրապարակել ստուգման արդյունքները

    * Արգելել Թեղուտի հանքավայրի շահագործումը` ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննական դրական եզրակացության բացակայության հիմքով

    * Պատասխանատվության ենթարկել բնապահպանական խախտումներ թույլ տված պատասխանատու պաշտոնատար անձանց

    ՀՀ բնապահպանության նախարարությանը

    Հետագա աղետների կանխման և կանխարգելման նպատակով ՀՀ կառավարության 2013թ. հունվարի 10-ի N 22-Ն որոշման պահանջներին համապատասխան, հանքի փակման ծրագրով սահմանված ժամանակացույցին

    համապատասխան իրականացնել մշտադիտարկումներ պոչանքային տնտեսություններից արտահոսքերի հետևանքով ջրերի որակի և ռեժիմի փոփոխության, դրենաժային ջրերի առաջացման, օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով։

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը

    * Անվավեր ճանաչել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի 2017թ. մայիսի 26-ին տրված թիվ 560-1 փորձագիտական դրական եզրակացության համար հիմք հանդիսացած փաստաթղթերը:

    * Պարտավորեցնել «Թեղուտ» ՓԲԸ-ին /իրավահաջորդ` ՎՏԲ բանկին/` ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ-ին ներկայացնելու պոչամբարի հետագա շահագործման կամ կոնսերվացման համար նոր նախագծային փաթեթ, ներառյալ նոր անվտանգության վկայագիրը, անցկացնելով նոր փորձաքննություն` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի համաձայն:

    * Վերահսկողություն իրականացնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչամբարի անվտանգության ապահովման նպատակով:

    ՀՀ Առողջապահության նախարարությանը

    * Հիմք ընդունել միջազային և տեղական մասնագիտական հետազոտական ինստիտուտների կողմից կատարված հետազոտությունները Լոռու մարզի Շնող համայնքի և հարող տարացքների հողերի, ջրերի և կենսանյութերի վերաբերյալ, և կիրառել անհրաժետ միջոցարումներ տեղական բնակչության արղջապահության ռիսկերի նվազեցման ուղղությամբ:

    * Ուսումնասիրություններ կատարել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շրջակա համայնքներում` մարդու առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության վերաբերյալ և արդյունքները հրապարակել:

    * Իրականացնել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված սանիտարահիգիենիկ փորձաքննություն:

    * Միջոցներ ձեռնարկել կանխելու հանքավայրի բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա և ապահովելու մարդկանց առողջության պաշտպանությունը:

    ՀՀ արդարադատության նախարարությանը.

    Միջնորդություն ներկայացնել ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ` «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ Թեղուտի բնակիչների հայցերով անօրինական դատական ակտեր կայացրած դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար

    /հիմք ՄԻԵԴ-ի վճիռները/, բռնագանձելով իրենցից ՄԻԵԴ-ի վճիռներով սահմանված գումարները:

    ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին.

    Ստուգել «Թեղուտ» ՓԲԸ-ին հատկացված հողերի կատեգորիայի, չափերի և այլ տվյալների հավաստիությունը:

     

    Պարտավորեցնել «Թեղուտ» ՓԲԸ-ին.

    * Վերականգնել խախտված տարածքները

    * Տնկել հատված անտառի կրկնապատիկը և պատշաճ խնամք ապահովել

    * Իրականացնել Թեղուտի պոչամբարի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ

    * Փոխհատուցում վճարել բնակիչներին պատճառված վնասների դիմաց

    * Բացառել արտադրական և հանքային արտահոսքերը մակերևութային և ստորգետնյա ջրահավաք ավազան, հողերի աղտոտումը ծանր մետաղներով

    * Պահպանել ջրի շրջանառու փակ համակարգի ռեժիմը»:

    «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ» գործի` Բնապահպանական հանրային դատարանի վճռի ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ

    https://ecolur.org/files/uploads/2019/COURT%20DECISION%202019/publicenvironmentalcourtteghutfinal11032019.pdf :

     

    21.03.2019թ.

    Կուրսկի շրջանում ուկրաինացի զինվորականների հանձնվելու դեպքում մենք երաշխավորում ենք նրանց կյանքն ու արժանապատիվ վերաբերմունքը․ Պուտինը պատասխանել է Թրամփի խնդրանքին

    14.03.2025 21:44

    Երեկվանից հրդեհ է Շամբից դեպի հյուսիս եւ արեւելք ընկած գիհենու անտառներում

    14.03.2025 20:28

    Փաշինյանը Պուտինին ասել է, որ կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին

    14.03.2025 19:41

    Եկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ժամանակը. Մարկո Ռուբիո

    14.03.2025 19:37

    Դպրոցները մարզպետարանների ձեռքից «կվերցնեն»

    14.03.2025 18:39

    Սպասվում է Իրանի ԱԳ նախարարի այց Հայաստան

    14.03.2025 17:05

    Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին

    14.03.2025 16:48

    Փաշինյանի խաղաղությունը՝ կապիտուլյացիայի վարպետաց դաս. Վարդան Օսկանյան

    14.03.2025 16:02

    Կոմիտաս Վարդապետը եվ ռուսական մշակույթը

    14.03.2025 14:53

    Սյունիքի օրվա մարզպետին, ԱԺ սյունեցի (ՔՊ–ական) պատգամավորներին

    14.03.2025 14:11

    Հանրությանը կբացատրե՞ք Ադրբեջանի փոխզիջումը ո՞րն է եղել․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին

    14.03.2025 12:50

    Սյունիքի հայաթափման պլանը ձախողելու համար ՀՀ-ն պետք է առաջարկի Իրանին շտապ ռազմական համագործակցության պայմանագիր կնքել, Սյունիքում ռազմաբազա տեղակայել. իրանագետ Մաջիդ Քարիմի

    14.03.2025 12:17