Մարատ Հակոբջանյան․ հայրենիքին տվեց ամենաթանկը

14.06.2021 15:14
2388

Հակոբջանյան Մարատ Մարտունիկի․ ծնվել է 1982 թ․ ապրիլի 26-ին Սիսիանի շրջանի Շամբ գյուղում։ Սովորել է Շամբի միջնակարգ դպրոցում։ Պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Արցախի Հանրապետության Մարտունու զորամասում։

Ամուսնացած էր՝ ունի 3 զավակ։

Հայն իր հողը սեփական զավակի պես է սիրում․ Մարատն աշխատում էր Տատնիի ջրերի գործարանում, կինը պատմում է, որ Մարատը սիրում էր խնամել հողը, սիրում էր մշակել ու բերք ստանալ, աշխատասեր էր ու իր եռանդն ամբողջությամբ օգտագործում էր բարիք ստեղծելու համար, բայց Մարատի խաղաղ աշխատանքն ընդհատեց պատերազմը․ սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին իսկ օրը, Մարատը միացել է Սիսիանի պաշտպանությունն իրականացնող զինվորականներին, երկու օր անց կամավոր մեկնել է Արցախ՝ մասնակցել Մարտակերտի մարտերին։

Մարատի մասին  ընկերը՝ Արամն է պատմում․ «Բառեր չեմ գտնում նրա արժանիքների մասին խոսելու համար, Մարատն իսկական ընկեր էր, նրան հարգում էին բոլորը, հասնող, օգնող, հարգալից, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Պատերազմի օրերին համարյա ամեն օր խոսում էինք հեռախոսով․ մեր վերջին խոսակցության ժամանակ Մարտունիում էր, ասում էր, որ ամեն ինչ լավ է, որ վախ բոլորովին չկա ․․․»։

Սյունեցին ի ծնե ռազմիկ է, անձնվեր ռազմիկ, խաղաղության օրերին անխոնջ աշխատող սյունեցին գիտի, որ հայրենի հողը քրտինքով ծաղկում է, բայց արյունով է պահվում, գիտի, որ պապերից ժառանգածն անվնաս որդիներին ժառանգելն է իր առաջին ու սուրբ պարտականությունը, գիտի ու անվարան է՝ իր հողը թուրքից պաշտպանելն այլընտրանք չունի։ 
Մարատը զոհվել է հոկտեմբերի 20-ին։ Հերոսացած սյունեցու մարմինն ամփոփված է Սիսիանի զինվորական պանթեոնում։

Մարատ Հակոբջանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

 Տիգրանուհի Բադալյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22