Լենա Նազարյանը ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորների ներկա լինելը նիստին համարում է ԸՕ բարեփոխումների փաթեթին կողմ քվեարկելու երաշխիք

29.10.2018 15:03
1190

ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու համար աջակցություն հայտնած ՀՀԿ խմբակցության պատգամավորների ներկայությունն ԱԺ արտահերթ նիստում արդեն իսկ համարում է ԸՕ բարեփոխումների փաթեթին կողմ քվեարկելու երաշխիք:

Նա նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«ՀՀԿ-ն փոքրամասնություն է, կորոշեն մյուս խմբակցությունները, նաև այն պատգամավորները, ովքեր աջակցություն էին հայտնել»,-ասաց Նազարյանը:

Հարցին, թե ավելի վաղ աջակցություն հայտնած ՀՀԿ խմբակցության պատգամավորները երաշխիք տվե ՞լ են, որ կողմ կքվեարկեն, Նազարյանը պատասխանեց, որ իրենց ներկայությունն արդեն երաշխիք է: Նա նշեց՝ խոստացած բոլոր պատգամավորները ներկա են:

Դիտարկմանը, որ նիստին առավոտյան գրանցվել էին ընդամենը 58 պատգամավոր, իսկ նախագծի ընդունման համար անհրաժեշտ է  63 կողմ ձայն, Նազարյանն ասաց, որ դեռ ժամանակ կա, ինքն էլ որպես խմբակցության ղեկավար կարող է քսան րոպե ընդմիջում վերցնել և հնարավորություն տալ մնացած պատգամավորներին, ովքեր ցանկանում են կողմ քվեարկել, ներկա լինել:

Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար ստորագրահավաք էին իրականացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Ստորագրահավաքին միացել էին երկու խմբակցությունների 35 պատգամավորներ:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նիստում ԸՕ փոփոխությունների փաթեթը չէր ստացել բավարար թվով ձայներ: Դեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցությանպատգամավորները: Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այնԱԺ-ում ստացավ ընդամենը 56 կող ձայն:

Ընտրական օրենսգրքիառաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվումհամամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորսքաղաքական ուժեր:

 armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40