«Անհարկի շտապողականություն է դրսեւորվել». Մասիսի քաղաքապետի վերաբերյալ որոշումը դատախազությունը չի բողոքարկելու

06.06.2018 21:42
1592

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը չընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը դատախազությունը չի բողոքարկելու:

NEWS.am-ի գրավոր հարցմանը, թե Էրեբունիում եւ Ավանում տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրյալների խափանման միջոցների վերաբերյալ դատարանների կայացրած որոշումները արդյոք բողոքարկվելու են, գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում՝ սույն թվականի ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են Դավիթ Համբարձումյանը, Կարեն Օհանյանը, Սարգիս Սահակյանը, Գևորգ Համբարձումյանը, Գոռ Խաչատրյանը, Արթուր Խանջյանը, իսկ նույն վարչությունում՝ Ավան վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում՝ Կարեն Տոնոյանը և Էդմոնդ Պետրոսյանը:

Նախաքննության մարմինը հիշյալ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություններ է ներկայացրել դատարան:

Գոռ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարվել է, իսկ Դավիթ Համբարձումյանի, Կարեն Օհանյանի, Սարգիս Սահակյանի, Գևորգ Համբարձումյանի, Արթուր Խանջյանի, Կարեն Տոնոյանի և Էդմոնդ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները մերժվել են՝ մեղադրյալներին վերագրվող  հանցագործությունը վերջիններիս կողմից կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:

ՀՀ գլխավոր դատախազությունում Դ.Համբարձումյանի, Ս.Սահակյանի, Գ.Համբարձումյանի, Ա.Խանջյանի և Է.Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում դրանք բողոքարկելու հիմքեր չեն հայտնաբերվել:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ գործով ձեռք բերված՝ վերը նշված մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություններին կից դատարան ներկայացված ապացույցները չեն բավարարում նշված անձանց կալանավորման միջոցով նրանց ազատության իրավունքը սահմանափակելու համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի չափանիշին:

Քրեական գործերի, ինչպես նաև դատական ակտերի ուսումնասիրությամբ պետք է փաստել, որ նախաքննության մարմինը դրսևորելով անհարկի շտապողականություն, հիշյալ անձանց կողմից նրանց վերագրվող հանցանքը կատարելու վերաբերյալ բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր միջոցները չձեռնարկելու արդյունքում վաղաժամ և անհիմն միջնորդություններ է ներկայացրել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որպիսի պայմաններում ներկայացված փաստական տվյալները դատարանների կողմից գնահատվել են որպես հիմնավոր կասկածի բացակայություն՝ այլևս քննարկման առարկա չդարձնելով կալանավորման հիմքերը:

Վերը նշված քրեական գործերով պատշաճ, օբյեկտիվ և արդյունավետ քննություն կատարելն ապահովելու, պատշաճ ապացուցողական բազա ապահովելու նպատակով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների կողմից նախաքննության մարմնին գրավոր ցուցումներ են տրվում:

Դեպքի հանգամանքները, մասնակիցների շրջանակը լիարժեք պարզելու, նրանց մասնակցությունը հավաստող փաստական տվյալներ ձեռք բերելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից կոնկրետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության պետին:

Միաժամանակ, նախաքննության ընթացքում թույլ տրված բացթողումների վրա հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ուշադրությունը՝ պատճառները ծառայողական քննությամբ պարզելու, մեղավորների պատասխանատվության հարցը լուծելու, ինչպես նաև նման դեպքերը բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով»:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40