Ըստ Բաքվի՝ Երևանը պատճառ չունի մերժելու «3+3»-ի հանդիպումն Ադրբեջանում անցկացնելու առաջարկը

08.12.2025 16:46
490

Բաքուն վերահաստատել է «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը հյուրընկալելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ Հայաստանն այն մերժելու որևէ պատճառ չունի։

«Մենք կարծում ենք, որ հայկական կողմը որևէ պատճառ չունի չընդունելու 2024 թվականին հնչեցված առաջարկը, այն մնում է ուժի մեջ»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսում:

«Երբ ստեղծվեց «3+3» ձևաչափը, նշվեց, որ այս նախաձեռնությունն առաջարկել է Ադրբեջանի նախագահը, և այս ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել երեք հանդիպում: 2024 -ի հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ առաջարկվեց, որ հաջորդ հանդիպումն անցկացվի Ադրբեջանի նախագահության ներքո՝ Հայաստանի հետագա համաձայնությամբ: Ցավոք, նման համաձայնություն չի ստացվել , - ասել է Բայրամովը, միաժամանակ հավելելով, - Այժմ իրավիճակն այլ է՝ այդ հանդիպումների կազմակերպումը քննարկվում է այլ ուղիներով»:

Թե որ խողովակներով է հարցը քննարկվում, և ինչ փուլի են հասել կողմերը՝ Ադրբեջանի արտգործնախարարը չի հստակեցրել։

Այդ ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել երեք հանդիպում՝ Ռուսաստանում, Իրանում և վերջինը՝ 2024 թվականին Թուրքիայում։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Թուրքիայում այս ձևաչափով հանդիպմանը Մոսկվան, Անկարան ու Թեհրանը Երևանին ու Բաքվին կոչ էին արել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այդ հարթակում ավարտել: Երևանը, սակայն, նպատակահարմար չէր գտել այդ առաջարկը:

azatutyun.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22