Լեռնային Ղարաբաղի հայերը կանգնած են բնաջնջման վտանգի առաջ․ Կոնստանտին Զատուլին

24.04.2023 22:49
951

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, ռուս-հայկական «Լազարյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինը կազմակերպության անունից հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ։

Հայտարարության մեջ, որը նվիրված է  Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն այսօր էլ կանգնած են բնաջնջման վտանգի առաջ, եւ անհրաժեշտ է միավորել ջանքերը՝ նոր ողբերգությունը կանխելու համար։

Քաղաքական գործչի խոսքով՝ անցած շաբաթ Հայաստանի խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց ԼՂ ինքնորոշմանն աջակցելուց եւ այնտեղ դարեր շարունակ բնակվող հայրենակիցների ճակատագրի նկատմամբ հետաքրքրվելուց հրաժարվելու մասին։ Դրանից անմիջապես հետո Բաքուն նոր վերջնագիր ներկայացրեց․ կամ Լեռնային Ղարաբաղի հայերն ընդունում են Ադրբեջանի քաղաքացիությունը, կամ պետք է հեռանան՝ թողնելով այդ հողը։

Լեռնային Ղարաբաղի ճակատագրի նոր վտանգավոր շրջադարձի կապակցությամբ «Լազարյան ակումբը» հայտարարում է իր բողոքը Ղարաբաղի ժողովրդին ազատության եւ ինքնորոշման իրավունքից զրկելու փորձի դեմ։

Հայտարարության հեղինակները Հայաստանի գործող իշխանությանը մեղադրում են ազգային դավաճանության մեջ, որն ուղեկցվում է մշտական ​​մեղադրանքներով կամ երկրի նախկին ղեկավարների, կամ Ռուսաստանի հասցեին, ինչպես նաեւ պատմական թշնամիներին հաճոյանալով։

Նաեւ, ըստ հայտարարության, Հայաստանի ղեկավարությունը, իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունները ընդունելուց հրաժարվելու ֆոնին, խոսում է ՆԱՏՕ-ի մանեւրներին մասնակցելու մասին։ Վերոնշյալի կապակցությամբ «Լազարյան ակումբը», որը համախմբել է տարբեր ազգությունների եւ մասնագիտությունների ներկայացուցիչների, որոնք անտարբեր չեն Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների ճակատագրի նկատմամբ, դիմում է Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հայերին միասնության կոչով՝  հանուն հայ ազգի փրկության եւ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40