Լեռնային Ղարաբաղում ձյան վրա կրկին արյուն է. Ալիևը չի ձգտում հրացան կախել պատին. հրադադարը վտանգված է․ Le Monde

16.12.2020 14:25
1628

Լեռնային Ղարաբաղում ձյան վրա կրկին արյուն է։ Դեկտեմբերի 11-ին և 12-ին արձանագրված միջադեպերը Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունից հետո առաջինն էին, գրում է ֆրանսիական հեղինկավոր Le Monde պարբերականը՝ հավելելով, որ բախումների ընթացքում հայկական կողմը հայտնել է 6 վիրավորների, իսկ ադրբեջանական կողմը՝ 4 մարդու մահվան մասին։

Ինչպես նշում է հոդվածագիր Պոլ Տավինյոն, միջադեպերն արձանագրվել են հայերի վերահսկողության տակ մնացած մի քանի գյուղերում, որտեղ տեղակայված չեն ռուս խաղաղապահներ։

«Վերջին օրերին տեղի ունեցածի վերաբերյալ լիակատար պարզություն չկա, բայց կարելի է հստակ ասել, որ իրավիճակը պայթյունավտանգ է: Մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել: Ռուս զինվորները բավարար չեն շփման գծի ամբողջ երկայնքում տեղակայվելու համար, և ես վստահ չեմ, որ հայկական ղեկավարությունը գիտի, թե որտեղ են գտնվում իր բոլոր զինվորները», -Twitter-ում գրել է ռազմական փորձագետ Ռոբ Լին:

Չնայած բարձրլեռնային և ձյունածածկ գոտու դժվարամատչելիությանը՝ ռուսական ուժերը շտապել են  գյուղեր՝ կանխելու հակամարտության նոր սրումը, որը կարող էր իմիջային հարված լինել ՌԴ-ի համար և նոր արյունահեղությունների հանգեցնել, գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող շրջանների վերաբերյալ քարտեզներն անորոշ են, զինադադարի եռակողմ պայմանավորվածության վերաբերյալ թուղթը՝ սևագիր, իսկ մթնոլորտը չի նպաստում կրքերի հանդարտմանը։

Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում մոլեգնող դաժան տեսագրություններն ատելություն են բորբոքում, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևին, ապա նա ամենևին էլ չի ձգտում հրացան կախել պատին։ Շաբաթ օրը նա Մինսկի խմբի համանախագահներին՝ ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտիին և ամերիկացի Էնդրյու Շոֆերին հայտարարել է, որ նրանք անհաջողության են մատնվել։

«Ես ձեզնից հաճախ եմ լսել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ես պատասխանում էի՝ ունի, և պատմությունը հաստատեց է իմ իրավացիությունը»,- ասել է նա։

Այնուամենայնիվ, թնդանոթի արձագանքը երկար է թնդում Կովկասում, և ամեն ինչ դրդում է քաղաքական կարգավորման, քանի որ միայն դա կարող է ամրապնդել «ռազմական լուծումը», հավելում է Տավինյոն։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08