Լևոն Մնացականյանի մասով ՄԻՊ-ը մի քանի անգամ խնդրագրեր ու դիմումներ է ուղարկել համապատասխան մարմիններին, պատասխանները, սակայն, հրապարակման ենթակա չեն

01.11.2023 20:16
744

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը զբաղվում է բոլոր այն անձանց հարցերով, ովքեր այս պահին գերության մեջ են Ադրբեջանում:

«Ես իմ բոլոր արձանագրումները պարբերաբար ուղարկել եմ միջազգային դերակատարներին, հիմա ևս»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ-ը` պատասխանելով Aysor.am-ի հարցին` որևէ տեղեկություն ունի՞ Արցախի նախկին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի վերաբերյալ ու, ընդհանրապես, բոլոր այն անձանց վերաբերյալ, ովքեր Ադրբեջանում գերության մեջ են:

Մանասյանը նշեց, որ Լևոն Մնացականյանի վերաբերյալ տեղեկություններ ի հայտ գալուց հետո անմիջապես դիմել է համապատասխան մարմններին:

«Պիտի անկեղծ լինեմ`ՄԻՊ մանդատ ունեցող կազմակերպություններ են  ու այն տեղեկատվությունը, որ իրենք հետադարձ կապով ինձ հասցեագրել են, իրենք որակել են որպես խորհրդապահական ու ես դա չեմ կարող այս պահին հրապարակել»,- ասաց նա:

Մանասյանն ասաց, որ Լևոն Մնացականյանի մասով մի քանի անգամ անհատականացված հստակ խնդրագրեր ու դիմումներ է ուղարկել համապատասխան մարմիններին:

Հիշեցնենք` վերջին օրերին տեղեկություններ էին տարածվել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի ենթադրյալ սպանության վերաբերյալ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, սակայն, հայտարարել էր, որ ունեն տեղեկություն Լևոն Մնացականյանի ողջ լինելու վերաբերյալ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասել էր, որ  հոկտեմբերի 20-ին Բաքվում տեսակցել են Լևոն Մնացականյանին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40