«Լիդիան» ընկերությունը վարձակալած հողերի համար համայնքներին վճարել է շուրջ 920 հազար դոլար

20.12.2018 16:12
1153

«Լիդիան» ընկերությունը հրապարակել է վարձակալած հողերի համար համայնքներին արված վճարումները, որը կազմել է 920 883 դոլար:

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Լիդիանը շարունակում է հավատարիմ մնալ թափանցիկ և հաշվետու գործելաոճին և տարեվերջին, ավանդույթի համաձայն, հրապարակում է համայնքներին արված վճարումները: Չնայած Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհների ապօրինի շրջափակմանը, ինչի հետևանքով Ծրագիրը փաստացի կասեցված է արդեն գրեթե 6 ամիս՝ Լիդիանը շարունակել է պատշաճ իրականացնել Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքների համար հողի վարձակալության դիմաց վճարումները շրջակա համայնքների բյուջեներ:

Այսպես, 2018թ. Լիդիանը հողի վարձակալության դիմաց վճարել է ընդհանուր 920 883 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից՝
Ջերմուկ/Գնդեվազ – 403 701 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
Զառիթափ/Սարավան – 265 955 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
Գորայք – 251 227 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Այս փոխանցումները մի քանի անգամ գերազանցում են այս համայնքեր վճարվող պետական դոտացիաները:

2008-2018թթ. ընթացքում հողի վարձակալության դիմաց Լիդիանն այս համայքներին վճարել է ընդհանուր առմամբ 5,1 մլն ԱՄՆ դոլար:

Ամուլսարի ծրագրի տնտեսական ազդեցությունը շրջակա համայնքների վրա դժվար է թերագնահատել: Մինչ ճանապարհների ապօրինի շրջափակումը Ամուլսարի ծրագրում աշխատում էր մոտ 1400 մարդ, որից 428-ը շրջակա համայնքներից: Այսօր այս մարդկանց զգալի մասը դարձել է գործազուրկ:
 
Միայն Լիդիանի կապալառու ընկերությունները 2017-18թթ. ընթացքում տեղի համայնքներից կատարել են ավելի քան 2,2 մլն ԱՄՆ դոլարի գնումներ: Գնումների 75%-ը իրականացվել է Ջերմուկ և Գնդեվազ համայնքներում՝ հիմնականում վառելիքի, սպասարկման, հյուրանոցների և տրանսպորտի ոլորտներում:  

2008թ.-ից սկսած այս համայքներում սոցիալական զարգացման ծրագրերում Լիդիանն իրականացրել է ընդհանուր առմամբ 3,7 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Այս ծրագրերի արդյունքում նորոգվել և բարեկարգվել են համայնքային նշանակության ենթակառուցվածքներ՝ ճանապարհներ, ոռոգման և ջրամատակարարման համակարգեր, կրթական հաստատություններ և այլն, ներդրվել են գյուղատնտեսական նորարարական ծրագրեր, աջակցություն է ցուցաբերվել  համայնքներում փոքր բիզնեսի զարգացմանը, որի համար ներդրվել է 130 000 ԱՄՆ դոլար:

Այս պահի դրությամբ, Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով այս ծրագրերի մեծ մասը կասեցված»։ 

lurer.com

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24