ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել. Մարիա Զախարովա

29.06.2018 11:49
1245

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք կողմերի հետ աշխատում ենք արդյունքի հասնելու համար: Մենք այս հարցումմեր դերակատարումը չենք համեմատում Բաքվի և Երևանի դերի հետ, սակայն այս խնդիրը մեր միջազգային օրակարգի ամենաարդիական հարցերից մեկն է: Դրա համար ամրապնդված համաձայնությունների և երկու երկրների միջև համաձայնեցված դիրքորոշումների ու փոխադարձ հարգանքի հիման վրա խնդրի կարգավորումը մեր հետաքրքրությունների շրջանակներում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է  կմեկնաբանի  ՌԴ Պետական Դումայի նախագահի հայտարարություն այն մասին, թե «Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դրսևորում է կառուցողական մոտեցում», այն պարագայում, երբ այդ երկրի քաղաքական ղեկավարության կողմից պարբերաբար հնչում են հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հայտարարություններ:

Զախարովան հավելել է, որ տարբեր անձանց՝ խորհրդարանականների, քաղաքական գործիչների, պատմաբանների, քաղաքագետների կողմից կարող են հնչել բազմաթիվ հայտարարություններ, սակայն հավելել է, որ պաշտոնական դիրքորոշումը միշտ հնչում է պաշտոնական մակարդակով:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին՝ Զախարովան ընդգծել է՝ եթե նման հանդիպում կայանա, ապա ՌԴ-ն ցանկանում է, որ այն լինի արդյունավետ ու անցնի կառուցողական մթնոլորտում:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34