ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված. Մոսկվայում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

12.10.2021 20:11
1155

Կրեմլում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ողջունելով հայաստանցի գործընկերոջը, ՌԴ նախագահը նշեց, որ մշտական հեռախոսային կապի մեջ է Փաշինյանի հետ, սակայն անհրաժեշտ արդյունքի հասնելու տեսանկյունից անձնական հանդիպումները միշտ էլ արդյունավետ են անցնում: Պուտինը հույս հայտնեց, որ այս անգամ ևս այդպես կլինի:

«Մենք կխոսենք թե ֆորմալ, և թե ոչ ֆորմալ միջավայրում, կճաշենք, կքննարկենք ընթացիկ գործերը, կխոսենք հեռանկարների մասին: Շուտով մեզ մոտ ԱՊՀ գագաթնաժողովն է, կցանկանայինք ձեզ հետ «ճշգրտել ժամերը» (ռուս. Сверить часы – փոխաբերական իմաստով՝ համաձայնեցնել դիրքորոշումները, քայլերը, խմբ.) նաև այդ ուղղությամբ և, բնականաբար, մեր համագործակցության հիմնական հարցերով, այդ թվում՝ այսօրվա դրությամբ և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կարգավորման հարցով: Շատ ուրախ եմ ձեզ տեսնել, բարի գալուստ»,- ասաց Պուտինը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ նշելով, որ սա այս տարի ՌԴ նախագահի հետ արդեն չորրորդ հանդիպումն է: «Կարծում եմ, նման հաճախակի հանդիպումները վկայում են մեր հարաբերությունների բարձր դինամիկայի ու մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունների կարևորության երկուստեք ընկալման մասին: Իհարկե, ներկայումս մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում տեղի են ունենում դինամիկ պրոցեսներ, և շատ կարևոր է, որպեսզի դաշնակիցները հաճախ հանդիպեն, զրուցեն, ինչպես Դուք ասացիք՝ «ճշգրտեն ժամերը»: Իհարկե, ցավոք առայժմ չի կարելի ասել մեր տարածաշրջանում իրավիճակի լիարժեք կայունացման մասին: Ինչպես Դուք նկատեցիք, ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված, և հասկանալի է, որ հակամարտության կարգավորման ու ընդհանրապես՝ մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում առանցքային դեր է խաղում Ռուսաստանը, որ հանդիսանում է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր: Իհարկե, այս բոլոր հարցերը շատ կարևոր են, առանցքային հարցեր են, և ես շատ ուրախ եմ այս ամբողջ օրակարգը ձեզ հետ քննարկելու առիթի համար»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հանդիպմանը կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40