ԼՂ հայության բոլոր իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելու են շատ միջոցառումներ. Խաչատրյան

20.12.2023 14:53
700

Լեռնային Ղարաբաղի և արցախահայության խնդիրներն առկա են և նրանց բոլոր իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելու են շատ միջոցառումներ և՛ Հայաստանում, և միջազգային ատյաններում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հարցը համարում են փակված։

«Կարծում եմ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին շատ ենք դեռ անդրադառնալու և առանց ԼՂ-ի հիմնախնդրի չեմ կարծում, որ որևէ մեկը որևէ բան կքննարկի այսօր։ Գրեթե բոլոր շերտերում, բոլոր քննարկումների ժամանակ ԼՂ հիմնախնդիրը քննարկվում է։

Լեռնային Ղարաբաղի և արցախահայության խնդիրներն առկա են և նրանց բոլոր իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելու են շատ միջոցառումներ և՛ Հայաստանում, և միջազգային ատյաններում։ Եվ հումանիտար, և սեփականության իրավունքների, և բոլոր իրավունքները, որոնք ունեն արցախցիները»,-ընդգծեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ բռնի տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը միջազգային դատական ատյաններում քննարկման է դրվելու։

«Մարդիկ այնտեղ ունեն գույք, սեփականություն և այսօր մարդու իրավունքների միջազգային նորմերը կարգավորում են այդ խնդիրը, որ մարդը կարող է վերադառնալ և մարդը պետք է ունենա այդ իրավունքները իր գույքը տնօրինելու, տիրապետելու, օգտագործելու։

Բայց մենք ունենք այլ լուրջ խնդիր։ Ադրբեջանի այսօրվա տրամադրվածությունը և նրա վարած քաղաքականությունն ակնհայտ ցույց է տալիս, որ որևէ իրավունքներ չեն կարող պահպանվել մեր արցախահայության, եթե նրանք վերադառնան։ Սա պարզ երևում է, որ նրանց իրավունքների կրկնակի ոտնահարման ռեալ ռիսկեր կան։ Ադրբեջանը նույնիսկ իր քաղաքացիների այդ իրավունքներն ամբողջությամբ չի պաշտպանում, ինչի մասին է խոսքը։ Սա բավականին երկարատև գործընթաց է, բազմաթիվ քննարկումների և, կարծում եմ, որ դեռևս դատական ակտերի ընդունման արդյունքում կերևա այդ ամենը»,-եզրափակեց Խաչատրյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40