ԼՂՀ-ի ճանաչումը Հայաստանի ներքին գործն է, բայց ես խորհուրդ չէի տա այս քայլին ներկայումս գնալ

13.10.2020 14:21
7728

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Լազարյան ակումբի» պաշտոնական կայքէջում գրել է.

«Անձամբ ես վաղուց եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, և սա է պատճառներից մեկը, որ ինձ արգելում են մուտք գործել Ադրբեջան: Եվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետական մակարդակով ճանաչելու հարցը, ըստ իս, դժվար թե լուծվի ռազմական գործողությունների ընթացքում:

 Ժամանակին Հայաստանի իշխանությունները խոստանում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եթե Ադրբեջանը հարձակվի դրա վրա: ԼՂՀ-ի ճանաչումը Հայաստանի ներքին գործն է: Բայց ես խորհուրդ չէի տա այս քայլին ներկայումս գնալ, քանի որ դա միայն կխթանի լարվածությունը և լրացուցիչ առիթ կդառնա Ադրբեջանի ու Թուրքիայի համար և ինչը, անշուշտ, նրանց նոր դիվանագիտական և ոչ միայն դիվանագիտական հարձակողական գործողությունների առիթ կդառնա:

 Ինչ վերաբերում է այլ երկրների կողմից ԼՂՀ-ի ճանաչմանը, այստեղ շատ բան կախված է այդ պետությունների հետ Հայաստանի հարաբերություններից: Պատրա՞ստ են նրանք, առանց Հայաստանի կողմից ճանաչման, ճանաչել Արցախը, թե՞ ոչ: Ի՞նչ կտա այդ ճանաչումը ռազմական գործողությունների ներկայիս իրավիճակում, եթե այն ճանաչող երկիրը հեռու է տարածաշրջանից և հնարավորություն չունի իսկապես օգնելու հայկական կողմին:

 Մի խոսքով՝ ես շատ զուսպ եմ վերաբերվում Արցախի Հանրապետության անհապաղ ճանաչման գաղափարին: Հնարավոր է և, հավանաբար, անհրաժեշտ է խոսել այդ մասին, ձգտել դրան՝ փնտրելով արդարություն: Բայց այս պայքարում հաջողության կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման արդյունքում»:

yerevan.today

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22