Պետք է Սադարակով ճանապարհ պահանջել դեպի Իրան․ Աշոտ Մելքոնյան

26.11.2021 10:41
1060

Ազգային ժողովում լսումների ժամանակ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հրապարակեց այն առաջարկները, որոնք ներկայացրել է ՀՀ իշխանություններին՝ որպես ճանապարհների ապաշրջափակման հարցում հայկական կողմի պահանջ։

«Մեկ տարի առաջ, երբ այդ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունն արվեց, դա ոչ պայմանագիր էր, ոչ իրավական փաստաթուղթ, ոչ մեկիս համար էլ դա ընդունելի փաստաթուղթ չէր, առավել ևս, որ անօրինական է։ Այդ փաստաթղթով հստակ երևում է, որ մի կողմն իր կամքն է թելադրում մյուս կողմին, այդ մյուս կողմը բացարձակ մասնակցություն չի ունեցել այդ փաստաթղթի կազմմանը։ Եվ սա, իմ կարծիքով, կարծես թե Բաթումի պայմանագրի մեկ այլ տարբերակն էր»,- ասաց նա։

Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ մեզ թվում է, թե լրիվ փակուղու մեջ ենք և լուծումներ չկան, բայց իրականում կան լուծումներ։ «Եթե կյանքի կոչվեն դելիմիտացիայի ու դեմարկացիայի խնդիրները, տասնամյակերի հարց է դա, առավել ևս Ադրբեջանի պես ագրեսիվ երկրի հետ։ Ինչ վերաբերում է քարտեզներին, մենք մեր քարտեզներն ենք ներկայացրել, մի քանի անգամ մասնակցել ենք արտգործնախարարությունում տեղի ունեցած քննարկումներին։ Առաջին անգամ մի տարբերակ եմ բացահայտելու, որը հանրային ու պետական մակարդակով պետք է մտցնենք օրակարգ։

Ապաշրջափակումը նոյեմբերի 9-ի փաստաթղթով նշանակում է միակողմանի ադրբեջանական, թուրքական կողմի համար ձեռենտու տարբերակ։ Եթե Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաները հոգնակի են գրված, դա Ադրբեջանին հնարավորություն է տալիս խոսելու առնվազն երկու ճանապարհի մասին։ Մեկը 42 կմ-ոց Մեղրիի մասին է, մյուսը, եկել թառել են Սև լճի հատվածում և Անգեղակոթով ուզում են դուրս գալ դեպի Նախիջևան։ Ի պատասխան սրա մենք ունենք տարբերակ։ 1921 թվականի Մոսկվայի հերթական չարաբաստիկ պայմանագրի երրորդ կետի երկրորդ մասով, որի վրա քիչ մարդ է ուշադրություն դարձրել, նախատեսվում էր, որ հայ, թուրք, ռուս և ադրբեջանցի մասնագետներից կազմված հանձնաժողովի մասնակցությամբ պետք է ճշգրտում կատարվեր Նախիջևանի հյուսիսային հատվածում՝ Սադարակի մասում։ Սադարակի նահանգը դա Երևանի գավառի մաս է կազմել միշտ, և այս հատվածը պետք էր կտրել, որպեսզի այն ելուստը, որն առաջացել էր Սուրմալուի գավառը նվիրաբերելով Թուրքիային, այս նեղ հատվածով՝ 25 կմ հատվածով դուրս գային Նախիջևան։

100 տարի առաջ արդեն թուրքերը մտածում էին, թե ինչ պետք է արվի մի օր Ադրբեջանի անկախանալու դեպքում։ Դա կոչվում է կյանքի ճանապարհ, այդպես էլ կոչվում է կամուրջը, որը Սումալուի գավառը կապում է Նախիջևանի հետ։ Եվ հիմա այս հատվածը մեզնից պոկելով՝ նրանք ամբողջապես հարավից կկտրեն Սյունիքը, իսկ կենտրոնից էլ Անգեղակոթով կանջատեն, և մեր պետականությունը վերջացավ, կզրոյանա 100 տոկոսով»,- ասաց նա։

Ըստ Աշոտ Մելքոնյանի՝ իր առաջարկը հետևյան է։ Շատ մարդկանց մտքով չի ացնել, որ այդ ելուստը, որը գոյություն ունի, ՀՀ-ից Իրանը բաժանում է ընդամենը 2,5 կմ-ով։ «Եթե ճանապարհները իբր պիտի ապաշրջափակվեն, հայկական կողմը համառորեն պետք է առաջարկի հետևյալ ծրագիրը։ Կամ առայժմ կամուրջ կառուցելով Արաքսի վրայով՝ դուրս գալ այդ փոքր հատվածը, մաքսային վճարումներ կատարելուց հետո մտնել Իրանի տարածք։ Այդ դեպքում Հյուսիս-հարավ ճանապարհը կարող է տուժել, ես համաձայն եմ, բայց սա կյանքի ճանապարհ է լինելու մեզ համար։ Այսինքն՝ պետք է Թուրքիայից պահանջնել, որ այստեղ կամ էստակադա ենք կառուցում, կամ կամրջով մտնում ենք Իրանի տարածք, դաշտավայրով 4 ժամ հետո հասնում ենք մինչև Թավրիզ ու Թեհրան։ Դուք կասեք՝ Թուրքիան սրան դեմ է լինելու՝ ասելով, թե՞ինչ կապ ունեմ այս խնդրի հետ։ Այո, կապ չունի, բա ինչո՞ւ ես քիթդ խոթել 3+3 այսպես կոչված հարթակի մեջ։ Միանշանակ Իրանը կողմ է լինելու, որովհետև պարսկական կողմի համար շատ ձեռնտու է ոչ թե այս ոլորաններով պտվվել ու իրենց ֆուռերով հասնել Երևան, այլ ուղղակի այս դաշտավայրով ու լավ ճանապարհով անցնել։ Եթե Թուրքիան մերժի, խնդիրը Ադրբեջանի հետ է։ Մենք մտնում ենք Սադարակ ու նորից մտնում ենք Իրանի տարածք։ Այսինքն՝ մենք նորից Ադրբեջանից պահանջում ենք 8 կմ ճանապարհ՝ մտնելու իր տարածք, հետո նոր մտնում ենք Իրանի տարածք։ Ադրբեջանն այսօր մեզնից ուզում է առնվան 80 կմ տարածք, դրա անունը կդնենք միջանցք, թե ինչ, համենայնդեպս հատուկ կարգավիճակով ճանապարհ է, որը հսկվելու է ռուսների կողմից։ Իսկ մեր ճանապարհները, որից մեկը Նախիջանով պետք է գնա հասնի հյուսիսային Կովկաս, ոչ մեկը չի երաշխավորելու դրա անվտանգությունը։ Ես բավական մանրամասն քարտեզներով այս առաջարկությունները ներկայացրել եմ իշխանություններին, որ այս հարցն առաջ մղեն։ Եթե դուք մեզ չեք տրամադրում կամ Սուրմալուի գավառով 3 կմ-ոց ելուստը, որը կարող է լինել նաև թունել, ուրեմն մտնում ենք Սադարակի տարածք, այնտեղից ենք մտնում Իրանի տարածք։ Դա կնշանակի, որ 80 կմ դիմաց մենք պետք է պահանջենք ընդամենը 8 կմ։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան չեն գնալու դրան, ինչպես բարևը, այնպես էլ պատասխանը։ Ես այն կարծիքին եմ, որ անելանելի վիճակ չկա, ուղակի պետք է մտածել ու սա կյանքի կոչել»,- հայտարարեց Աշոտ Մելքոնյանը։

Սելջուկների արշավանքից հազար տարի անց․ նոր գրոհ Սյունիքի գյուղերի դեմ՝ 48 դպրոցի փակման ուրվականը, որը կարող ենք հօդս ցնդեցնել հունիսի 7-ին

04.06.2026 15:45

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տարել են այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը

04.06.2026 15:41

Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

04.06.2026 15:25

Հավաքագրում են Հայաստանում ապրած ադրբեջանցիների տվյալները․ «Իշխանություն» լրատվական

04.06.2026 15:17

ԱՄՆ-ն հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

04.06.2026 15:10

Մեր հայրենակցի վեցերորդ գիրքը՝ «Հուշամատյան»

04.06.2026 15:07

Ինչո՞ւ են նոր միջոցներ կիրառվում հայկական արտադրանքի նկատմամբ. ՌԴ փոխվարչապետի պատասխանը

04.06.2026 14:49

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35

Արա Պապյան. «Պիտի ամեն ինչ անենք, որ Թուրքիան չգա Հայաստան։ Եթե ռուսներից նեղանում ենք, որ իր պարտականությունները չի կատարում, Թուրքիան բացարձակ հակահայկական պարտավորություններ ունի»

04.06.2026 12:05

Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)

04.06.2026 11:34

Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29–ին ու կավարտվի օգոստոսի 15–ին

04.06.2026 11:08

Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա

04.06.2026 11:06