Լոր բնակավայրում վերաօծվել է Սրբ․ Գեւորգ եկեղեցին, կատարվել Խրիմյան Հայրիկին նվիրված հուշաքարի բացման արարողություն

28.09.2025 13:48
780

Սեպտեմբերի 27-ին՝ Սուրբ Գևորգ զորավարի հիշատակության օրը Լոր բնակավայրում տեղի է ունեցել տեղի 1666 թվականին կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման և Խրիմյան Հայրիկին նվիրված հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունները։

Միջոցառումներին ներկա են եղել համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, հյուրեր, ներկաներ։

Բացման խոսքով է հանդես եկել համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, ով շնորհավորել է հավատավոր Քրիստոսասեր լորեցիներին և բոլոր ուխտավորներին ևս մեկ աղոթատեղի ունենալու համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Խրիմյան Հայրիկին նվիրված հուշաքարի կառուցման և եկեղեցու վերակառուցման նախաձեռնողներին և աշխատանքներն իրականացնողներին։

«Սեպտեմբերի 27-ն այսուհետ Լոր բնակավայրի համար կդրոշմվի որպես պատմական օր, քանզի այսօր՝ Սուրբ Գևորգ զորավարի հիշատակության օրը կատարվել է 1666 թվականին կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը, ինչը նշանակում է, որ երեք հարյուր հիսունիննամյա այս տաճարը, վերստին իր դռներն է բացել Քրիստոսասեր ու ավանդապահ հավատավոր ուխտավորների առջև։ Լորը հարուստ պատմական անցյալ ունեցող բնակավայր է, որը ժամանակին տնտեսական և քաղաքական լուրջ ազդեցություն է ունեցել հարակից շրջանների վրա։ Գյուղում կան շատ պատմական հուշարձան-կոթողներ, որոնցից է Սրբ․ Գևորգ եկեղեցին, որը խորհրդային տարիներին խոնարհվել է և միայն այսօր՝ վերաօծումով նորից իր դռներն է բացել՝ աղոթքի կանչելով բոլոր հավատավորներին։ Սյունիքի նշանավոր, տարածաշրջանի ամենագրագետ ու բանիմաց, հայ մեծագույն բանաստեղծ, քնարերգու Համո Սահյանի ծննդավայր հանդիսացող Լոր բնակավայրն այն եզակիներից է, որը 20-րդ դարասկզբին՝ շնորհիվ բարերարների ունեցել է կրթօջախ, որտեղ էլ շուրջ մեկ տարի դասավանդել է արձակագիր, լրագրող, կինոսցենարիստ, թարգմանիչ Ալեքսանդր Ստեփանի Թևոսյանը՝ նույն ինքը գորիսեցի Ակսել Բակունցը, որտեղ էլ գրել է քնքուշ սիրով ու թախիծով լցված լավագույն երկերից մեկը՝ «Խոնարհ Աղջիկը» պատմվածքը։ 20-րդ դարասկիզբը Լորի համար հարուստ էր իր պատմական իրադարձություններով։ Հենց այդ տարիներին իր ուխտագնացություններից մեկի ժամանակ Լոր բնակավայր է այցելել Ամենայն հայոց 125-րդ կաթողիկոս, հասարակական-քաղաքական գործիչ, գրող Մկրտիչ Ա Վանեցին՝ Խրիմյան Հայրիկը, ով կանգ առնելով Դռնապանի ձորալանջին՝ նայել է կանաչապատ սարերին, ծաղկած դաշտերին, այգիներին, այն անվանել «դրախտ»՝ Աստծո սուրբ օրհնությունը խնդրելով Լոր բնակավայրի համար։ Այսօր բոլորս հավաքվել ենք Առաքել Առաքելյանի նախաձեռնությամբ տեղադրված Խրիմյան Հայրիկի ավետաբեր այցելությունը վկայող հուշաքարի հանդիսավոր բացման արարողությանը, որը մեզ և մեր սերունդներին դեռ դարեր շարունակ հիշեցնելու է պատմական խորը դեպքերի մասին։ Ես շատ ուրախ եմ, որ սահյանական շնչով պարուրված Լորում այսօր օրհնաշատ օր է։ Թո՛ղ մշտապես Աստծո Աջը ձեր վրա լինի, սերն ու խաղաղությունը երբեք չլքեն այս հիանալի վայրի յուրաքանչյուր տուն ու ընտանիք»,- իր խոսքում նշել է համայնքի ղեկավարը։

Սիսիանի համայնքապետարան/ Sisian Municipality

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34