Վարկ տալու համար բանկերը վերցում են սպասարկման վարձ, միջնորդավճար ու ստացվում է բարձր տոկոսադրույք. Իշխանական պատգամավորը՝ «բանկային ծովահենության մասին»

18.01.2019 15:17
1150

Այսօր Ազգային ժողովում ֆինանսատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանընախագահի թեկնածու Մանե Թանդիլյանին ներկայացրեց բանկային մի խնդիր, երբ, վարկավորվում են քաղաքացիները, բանկերը հավելյալ գումարներ են վերցնում՝ սպասարկման վճար, տրամադրման վճար, տոկոսադրույքը բարձրանում է և այլն:

«Հնարավո՞ր է ձեր ղեկավարած հանձնաժողովն այնպես անի, միջամտի, որ վերացնեն այդ բացասական երևույթները, որովհետև արդյունքում տոկոսադրույքը դառնում է շատ բարձր», - Թանդիլյանից հետաքրքրվեց իշխանական խմբակցության պատգամավորը:

Մյուս խնդիրը, որ բարձրացրեց Աղազարյանը, իր խոսքով, բանկային «ծովահենությանն» էր վերաբերում. «Քաղաքացին գնում է վարկ վերցնելու, բանկը մերժում է, քաղաքացին դուրս է գալիս բանկից, գնում է վարկային կազմակերպություն, որը իր փողերը չունի, հայտ է լրացնում, հաստատում է ու քաղաքացուն տալիս վարկ, ասենք, 100 հազար դրամ: Այդ վարկը տալիս է այն բանկից, որտեղ քաղաքացուն մերժել էին ու այս դեպքում բացի սպասարկման վարձից ու այլ վարձերից, վերցնում են 30 տոկոս միջնորդավճար: Ունե՞ք պատկերացում՝ այս խնդիրները ինչպե՞ս են լուծվելու»:

Ի պատասխան Թանդիլյանն ասաց, որ բանկը պարտավոր է այդ մասին տեղեկացնել վարկ վերցնող քաղաքացուն:

«Բանկային ոլորտը այն քիչ մրցակցային ոլորտներից է Հայաստանում, որտեղ գործում են մեծ թվով բանկեր, և այստեղ մրցակցությունը կապ ունի, հետևաբար, ես համաձայն եմ, որ բարձր է տոկոսը, բայց միևնույն ժամանակ, նրանք պարտավոր են զգուշացնել քաղաքացիներին այդ մասին: Իսկ եթե որևէ խնդիր է առաջանում, կարելի է դիմել հաշտարարի ինստիտուտին: Իհարկե, կարելի է քննարկել, և մենք ձեզ հետ միասին կմտածենք՝ ինչպես անել, որ տոկոսները այդքան բարձր չլինեն», - արձագանքեց Թանդիլյանը:

Ինչ վերաբերում է պատգամավորի մատնանշած «բանկային ծովահենությանը», Թանդիլյանն ասաց, որ վարկային կազմակերպությունը ունի ռիսկեր և բանկը հնարավոր է չտրամադրի վարկ, սակայն վարկային կազմակերպությունն այդպես դիմում է ռիսկի ու արդյունքում ստացվում են բարձր տոկոսներ:

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն էլ իր հերթին վարկային խնդիր մատնանշեց. «Դա ամենացավոտ հարցը չէ, կան կազմակերպություններ, որոնք տանում են քաղաքացիներին, գրանցում ՍՊԸ-ներ ու բանկերից և վարկային կազմակերպություններից գումարներ վերցնում: Սա անթույլատրելի է: Այսինքն՝ իրենք քաղաքացիների համար վարկ են վերցնում: Պետք է գտնենք, վերահսկենք, ու արմատախիլ անենք, քանի որ քաղաքացիները ընկնում են սրանց թակարդը»:

Նկատենք, որ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, որի վերահսկողության շրջանակը Հայաստանի բյուջեն է, առաջին անգամ վերապահվել է խորհրդարանական ընդդիմությանը:

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40